Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • About me
    • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Ավագ Հինգշաբթի. Վերջին Ընթրիք, Ոտնլվայի կարգ.

28/03/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

 http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner…գևոր-քարոզներ-21/

Հոգևոր քարոզներ 2018

Ավագ Հինգշաբթի. Վերջին Ընթրիք, Ոտնլվայի կարգ.
Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ապաշխարողների արձակման կարգ նրանց համար, որոնք մասնակցել էին «մեղավորներին ապաշխարության կանչելու կանոնին» և պահք էին պահել :
Ավագ Հինգշաբթին Խորհրդավոր Ընթրիքի հաստատման հիշատակն է մեր Տիրոջ կողմից: Այս օրը եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում և ցանկացողներին տրվում է Սուրբ Հաղորդություն: Նույն օրը երեկոյան կատարվում ոտնլվայի արարողությունը, հետևողությամբ Հիսուս Քրիստոսի ձեռքով Իր աշակերտների ոտքերը լվանալու արարողության: Հիսուս Իր աշակերտներին սիրո և խոնարհության գործնական օրինակ տալու համար լվաց նրանց ոտքերը: Գիշերը` կատարվում է Խավարման կարգ: Ավագ հինգշաբթի օրվանից սկսվում են եկեղեցական արարողությունները: Ամենից ավելի խճողված և հագեցած օրը Ավագ Հինգշաբթին է: Ոտնլվայի արարողությունը հանդիսավոր կերպով կատարվում է մանավանդ բարձրաստիճան հոգևորականի հանդիսապետությամբ և ձեռամբ: Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղը (կարագ) տուն տանելու համար: Խավարման արարողությունը նվիրված է Քրիստոսի մատնության, չարչարանքին և առավելաբար ծանոթ է Խավարում անունով: Արարողությունը սկսվում է երեկոյան, խորանի վրա հավասար չափով 12 մոմեր են վառում և մի հատ էլ մեծ մոմ դրվում է նրանց միջև: Արարողության ընթացքում Ավետարաններից կարդացվում են համապատասխան հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի Քրիստոսի Գեթսեմանի պարտեզում կատարված դեպքերը:
Յուրաքանչյուր անգամ Ավետարանը կարդալիս հանգցնում են յուրաքանչյուր կողմից մեկական մոմ, վերջում մնում է միայն մեջտեղինը: «Տեր Երկնից» շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը և ասվում է «Փառք ի բարձունս» ը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, որ մնացել է մենակ և անօգնական: Հազարավոր հավատացյալների համար Ավագ Հինգշաբթին իր ծանր խորհուրդներով ազդեցիկ և շրջադարձային նշանակություն է ունենում իրենց հավատքի կյանքում և երբեմն էլ հավատացյալները չեն ուզում լքել եկեղեցին, այնպիսի տպավորություն է կարծես թե դու էլ ես լքում Քրիստոսին:
Երանի Հիսուս Քրիստոսին չլքելու ցանկությունը և Նրա հետ հավիտյան մնալու անհրաժեշտության զգացողությունը հավերժ մնար մեզ հետ... Ամենքիս մաղթում եմ բարի կամք, առողջություն,
ցանկություն, այսօրվա բոլոր արարողություններին լիարժեք մասնակցելու համար, որոնք են` առավոտյան Ժամերգություն, ապաշխարողների արձակման կարգ, Սուրբ Պատարագ, կարագի օրհնություն, Ոտնլվայի կարգ, Խավարման կարգ: Մնանք մեր Տիրոջ չարչարանքներին մասնակից, և հաղթությանը հաղորդակից: Ավագ Հինգշաբթին ծանր է, պատասխանատու է, պարտավորեցնող է, յուրաքանչյուրս ենք պատասխանատու Քրիստոսի Խաչելության համար, եթե ոչ նախկինում, ապա այժմ, մեր ապրած կյանքով:
 
Սքանչելի Լույսի Աղբյուր, Դու, որ հանձն առար աշակերտների ոտքերը լվանալ, մաքրիր մեզնից խավարային խորհրդի մառախուղը, աղաչում ենք Քեզ:
Դու, որ այսօր Սուրբ Վերնատան մեջ Խորհրդի սեղան պատրաստեցիր և Սուրբ առաքյալներիդ անմահական բաժակից խմեցրիր, մաքրիր նաև մեր մտքերն ու խորհուրդները, որպեսզի այսօր մենք էլ սրբությամբ հաղորդվենք Քո Սուրբ Մարմնի և Արյան Հաղորդությանը, աղաչում ենք Քեզ:
Post Views: 8,041

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Տիկ. Ծովիկ Դավթեան-hogevor-karozner-hokevor karoz Tagged: hogevor qarozner
← Ավագ Չորեքշաբթի. «Եւ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ»:
Ավագ Ուրբաթ. Հիշատակն է Տեր Հիսուս Քրիստոսի Խաչելության և թաղման: Այսպես պատասխանեց արարածը իր Արարչին: →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com