Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018
ԻԸ Օր. Մեծ Պահքի. Հինգերորդ` Դատավորի կիրակի
Դատավորի կիրակին խորհրդով նման է Տնտեսի կիրակիին` արթուն և զգաստ լինելու կոչերով:
Մի փոքրիկ քաղաքի անհյուրընկալ մի խրճիթում միայնակ ապրում էր մի այրի կին: Նա դժվարությամբ էր հոգում իր ապրուստը: Իսկ չար մարդիկ նրան բազմաթիվ նեղություններ էին պատճառում և վշտացնում: Այդ նույն քաղաքում ապրում էր մի անիրավ դատավոր, ով ոչ Աստծուց վախենում էր, ոչ էլ մարդկանցից ամաչում: Նա խարդախ էր և կաշառակեր: Եվ ահա մի օր էլ այրին եկավ այդ դատավորի մոտ և խնդրեց նրան, որ պաշտպանի արդարությունը և իրեն ազատի իր թշնամու ձեռքից: Բայց անարդար դատավորը գիտեր, որ այրին ոչ կարող է կաշառք տալ, ոչ էլ հոգալ դատարանի ծախսերը: Նա հրամայեց դուրս հանել կնոջը: Սակայն համառ կինը նորից եկավ դատավորի մոտ, աղաչեց-պաղատեց, որ իր խնդիրն արդարությամբ լուծի: Անտարբեր դատավորը ուշադրություն չէր դարձնում կնոջ խնդրանքին: Իսկ այրին չէր հոգնում, չէր վհատվում: Նա դարձյալ ու դարձյալ գալիս էր դատավորի մոտ և ասում, որ հանգիստ չի թողնի նրան, մինչև չավարտի գործը: Եվ ահա, մի օր էլ, դատավորը հոգնեց կնոջ համառությունից և ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այս կինն ինձ շատ է հոգնեցրել, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»:
Այրի կինն իր համառությամբ ստիպեց դատավորին անցկացնել դատը և ազատել իրեն թշնամուց:
Այս առակի այլաբանական իմաստն այն է, որ եթե անգամ անիրավ դատավորը ստիպված եղավ լսել այրի կնոջ անվերջանալի գանգատները, ապա որքան առավել ամենաբարի Աստված կլսի իրեն ուղղված մեր խնդրանքները: Հետևաբար աղոթքով պետք է շարունակ դիմել Տիրոջը: «Խնդրե՛ք Աստծուն, և Նա կտա ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և կբացվի ձեր առաջ, որովհետև ով ուզում է՝ ստանում է, ով փնտրում է՝ գտնում է, և ով բախում է, նրա առջև բացվում է»,- սովորեցնում է Հիսուսը:
Այսպիսով, Մեծ պահքի՝ ապաշխարության այս մեծ շրջանի հինգերորդ կիրակի օրը Եկեղեցին ուսուցանում է ձեռք բերել մեղքի խոր գիտակցություն և հարատև զղջավոր աղոթք՝ մտքի ուշադրությունը հրավիրելով դեպի ներս հանուն հոգու նորոգության և սրբագործման: Դրան է կարոտ մարդկային հոգին իր էության խորքում, այդ է ցանկանում և Արարիչը, որպեսզի սրբագործվողը միանա Սրբագործողին, և այրիացածը վերստին հարսնանա: Փառք մեր Տիրոջը` մեր հոգիների Սրբագործողին: (Տոնացույց)
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Post Views: 2,643