Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018
ԻԷ Օր. Մեծ Պահքի. Շաբաթ. Քառասուն Մանկանց հիշատակության օր.
Այսօր մեր եկեղեցին հիշատակում է քառասուն քրիստոնյա սուրբ երիտասարդների նահատակությունը, որոնք ծառայել են Կապադովկիայի կայսերական բանակին, և սուրբ են հռչակվել իրենց սխրանքի պատճառով:Այդ ժամանակ թեև ս.Կոստանդիանոս Մեծի հրովարտակով քրիստոնեությունն արտոնված կրոն էր, սակայն բացահայտ հալածանքների էր ենթարկվում հեթանոս կայսեր` Լիկինիոսի կողմից, դեպի հեթանոսության դառնալու: Երբ 40 երիտասարդները լսում են հրահանգի մասին, առանց խռովվելու և երկմտելու սկսում են քաջալերել միմյանց ու աղոթել՝ հասկանալով, որ իրենց սպասում է մի վերջին՝ հոգևոր ճակատամարտ, որից դարձյալ պետք է հաղթանակով դուրս գալ մտնելու համար հավիտենական փառքի մեջ: Շուտով սկսվում է զինվորների դատավարությունը, որի ընթացքում նրանք միասիրտ և միաբան հայտարարում են, որ իրենց համար նախընտրելի է հնազանդվել երկնավոր Թագավորին: Ո՛չ դատավորի կեղծ գովեստներն ու առաջարկած փառքն ու պատիվը, ո՛չ էլ սպառնալիքներն ու բռնությունները չեն կարողանում նրանց հնազանդեցնել զոհեր մատուցելու կայսերական հրամանին: Ի վերջո դատավորը հրամայում է բոլորին մերկացնել և պարանով կապված տանել Սեբաստիայի մոտ գտնվող լիճը: Քանի որ ձմեռնամուտ էր, երեկոյան լիճը սառչում է, ինչից զինվորների մարմինները սկսում են ճարճատել՝ անասելի ցավեր պատճառելով:
Բայց երանելի նահատակները շարունակ աղոթում էին՝ հայացքները երկնքին հառած: Գիշերը, չդիմանալով սաստկացող ցավերին, զինվորներից մեկն ինքնակամ լքում է ընկերներին և դիմում դեպի լճափի բաղնիքը, որը հատուկ ջեռուցվում էր հավատն ուրանալով լիճը լքել ցանկացողների համար: Սակայն այնտեղ նա անմիջապես վախճանվում է շնչարգելությունից: Մինչ մնացած 39-ը ողբում էին իրենց եղբոր կրկնակի կորուստը և հառաչելով աղոթում Բարձրյալին, կեսգիշերին հանկարծ լճի վրա մեծ լույս է ծագում, իսկ նահատակներին հսկող պահապաններից մեկը, ապշահար նայելով լույսին, տեսնում է, որ նրա միջից յուրաքանչյուրի վրա մի լուսեղեն պսակ է իջնում: Տեսիլքից ազդված՝ նա իսկույն արթնացնում է մյուս պահապաններին և հայտարարում, որ այսուհետ ինքն էլ է քրիստոնյա,և հանելով զգեստները՝ վազում է դեպի լիճը՝ միանալով նահատակներին: Առավոտյան դատավորն ապշում է՝ տեսնելով, որ զինվորները տակավին կենդանի են, իսկ պահապաններից մեկը միացել է նրանց: Այդժամ հրամայում է զինվորներին դուրս բերել լճից և փշրել նրանց սրունքները, մինչև մահանան, և բոլորի մարմիններն այրելով նետել գետը, որպեսզի նրանց նշխարները կորչեն և քրիստոնյաների համար պաշտամունքի առարկա չդառնան: Սակայն երեք օրից Սեբաստիայի եպիսկոպոսը, ըստ երազում ստացած ցուցումի, երեկոյան գտնում է մարտիրոսների նշխարները, որոնք գետի ծանծաղուտներից մեկում հավաքված՝ աստղերի պես փայլփլում էին ջրի մակերեսին: Նշխարներն ամփոփվում են տապանակում և առժամանակ պատվով պահվում Սեբաստիայի մի թաքուն վայրում, մինչև ավարտվեն հալածանքները: Երբ ս. Կոստանդիանոս կայսրը, հաղթելով Լիկինիոսին, 324 թ. տիրանում է ողջ կայսրությանը, սուրբ մարտիրոսների տապանակի վրա փառահեղ եկեղեցի է կառուցվում: Դարեր շարունակ բազում հրաշքներ են կատարվել 40 մանուկների նշխարների միջոցով, որոնք այսօր իբրև սուրբ մասունքներ սփռված են աշխարհի զանազան սրբավայրերում: (Սրբազան Ավանդություն)
Քրիստոս Աստված, լույսիդ հրաշափառ ծագումը, լճի մեջ ուրախացրեց քառասուն սուրբ երիտասարդներին, Ողորմիր նաև մեզ, Աստված:
Քրիստոս, երանելի վկաներդ պատերազմի մեջ նահատակվեցին և անապական պսակը ստացան, ողորմիր նաև մեզ, Աստված:
Սուրբեր և Քրիստոսից սիրվածներ, աշխարհը լուսավորողներ, Սուրբ Եկեղեցու Պարծանքներ, Տիրոջ մոտ մեզ համար բարեխոսեցեք: (Շարական)
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018