hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
ԺԹ օր Մեծ Պահք. Որկրամոլության և պահքի մասին Աստվածաշնչից
Որդինե՛ր, ձեր հոր խրատը լսեցե՛ք ու ականջ դրե՛ք, որ իմաստությունը ճանաչեք, որովհետև ես ձեզ բարի ուսում եմ տալիս. իմ օրենքը մի՛ մերժեք: Առակ. 4:1-2:
1. Տեր Աստված պատվիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք»: Ծննդ. 2:16-17:
2. Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար … Նա առավ պտղից, կերավ և տվեց իր մոտ կանգնած ամուսնուն, և նրանք կերան: Ծննդ. 3:6:
3. Ինչպես որ մեկ մարդով մեղքն աշխարհ մտավ, և մեղքով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին: Հռոմ. 5:12:
4. Եսավն իր անդրանկությունը վաճառեց Հակոբին, իսկ Հակոբը Եսավին տվեց հաց ու ոսպապուր: Սա կերավ, խմեց ու վեր կացավ-գնաց: Այսպիսով, Եսավն արհամարհեց իր անդրանկությունը: Ծննդ. 25:33-34:
5. -Եսավը Հակոբի եղբայրը չէ՞ր, -ասում է Տերը, -Ես սիրեցի Հակոբին, բայց Եսավին ատեցի: Մաղաք.1:2:
6. Ուտելիքը որովայնի և որովայնը ուտելիքի համար է: Բայց Աստված և՛ այս, և՛ այն պիտի կործանի: Ա.Կորնթ. 6:13:
7. Նրանց վախճանը կորուստ է. նրանց Աստվածը իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը, նրանք միայն երկրավոր բաներ են խորհում: Փիլ.3:19 :
8. Մեկը հավատում է, թե կարելի է ուտել ամեն բան, իսկ ով տկար է հավատի մեջ, բանջարեղեն է ուտում. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստված նրան ընդունեց: Հռոմ.14:2-3:
9. Որովհետև Աստծո արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ՝ արդարություն և խաղաղություն և խնդություն` Սուրբ Հոգով: Հռոմ.14:17:
10. Արդ՝ ուտեք թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար: Ա Կորնթ.10:31:
11. Եվ Իսրայել գիրանալով աքացեց` գիրացավ, հաստացավ, ճարպակալեց ու իր Արարիչ Աստծուն թողեց և իր փրկության Վեմը արհամարհեց: Բ Օր. 32:15:
12. Վայ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցած պիտի մնաք: Ղուկ. 6:25:
13. Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենան: Ղուկ. 6:21:
14. Աշխատեք ո՛չ թե կորստական կերակրի համար, այլ այն կերակրի, որ տանում է հավիտենական կյանք: Հովհ. 6:27:
15. Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք հետամուտ եղեք Աստծու արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ: Ղուկ.12:29-31:
16. Ծոմապահության օր որոշեցեք: Հովել 1:14:
17. Իմ անձը խոնարհեցրի ծոմ պահելով: Սաղմ. 68:11:
18. Ծնկներս ծոմապահությունից տկարացան ու մարմինս պարարտությունից մաշվեց: Սաղմ. 108:24:
19. Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման: Մատթ. 6:16:
20. Այս տեսակ դևը այլ կերպ չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ: Մատթ. 17:20:
21. Երբ ճոխ սեղան ես նստում, քո կոկորդը բաց մի արա ուտելու համար, մի՛ ասա՝ ինչքա՜ն շատ բան կա սրա վրա: Հիշիր, որ վատ է չար աչքը, ի՞նչ կա չար աչքից ավելի չար… Ուր որ նայես՝ ձեռքդ մի երկարիր: Մի՛ փութա ձեռքդ երկարել նրա ափսեի մեջ …Մարդու պես կեր այն, ինչ կա քո առջև, և մի ծամծմիր, որպեսզի ատելի չլինես: Սիրաք 34:12-19:
22. Ի սեր բարեկրթության, առաջինը դու դադարիր ուտելուց և ագահություն մի՛ արա, որպեսզի չգայթակղվես: Եթե շատերի մեջ նստես, նրանցից առաջ ձեռքդ մի երկարիր: Բարեկիրթ մարդը բավարարվում է քչով և իր անկողնում ծանր չի քնում: Առողջ քունը լինում է չափավոր ստամոքսի դեպքում. մարդ վեր է կենում արշալույսին, և նրա հոգին էլ թեթև է լինում: Անկուշտ մարդն ունենում է անքնության ցավեր, սրտխառնուք և որովայնի խիթեր… Լսիր ինձ, որդյա՛կ, մի՛ արհամարհիր ինձ և վերջում կհասկանաս իմ խոսքերը: Սիրաք 34: 20-26:
23. Երբ հզորների հետ սեղան նստես՝ ընթրիքի, ուտելուց առաջ լա՛վ իմացիր, թե ինչ են դրել քո առաջ, և նոր միայն ձեռքդ մեկնի՛ր … Եվ եթե դու ախորժակի տեր մարդ ես, մի՛ ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կանցնեն-կգնան սուտ կյանքի հետ: Առակ. 23:1-3:
24. Եթե մեռելները հարություն չեն առնում. «Ուտենք, խմենք, քանզի մեռնելու ենք»: Մի՛ խաբվե՛ք. վատ խոսքերը ապականում են լավ բարքերը: Ա Կորնթ. 15:32-33: