hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Ը օր Մեծ Պահք.
Բոլորն էլ պարտավոր են պահել պահեցողության կանոնները, որ կարգել է սուրբ Եկեղեցին: Իսկ եթե մեկը պահքը ավելորդ և անօգուտ համարի, կգայթակղվի և կգայթակղեցնի, մեծապես մեղանչելով, որովհետև դատեց սուրբ հայրերին, որոնք Սուրբ Հոգով կարգեցին եկեղեցու կանոնները: Պողոս Պատրիարք:
Ով անմեղ է կարծում իրեն, թող աչքի անցկացնի այս տողերը..
Այն հավատացյալները, որոնք մասնակցում են Սուրբ Պատարագին բնականաբար ծանոթ են «Մեղա՜յ ամենասուրբ Երրորդութեանն» զղջման աղոթքին: Այս աղոթքի երրորդ պարբերության մեջ մենք զղջում ենք մեր լեզվի չարության և ստախոսության համար: Հիմա առանձի-առանձին ծանոթանանք այդ մեղքերի հետ և համոզվենք, որ մենք օրվա ընթացքում հարյուրավոր մեղքեր ենք գործում, նույնիսկ առանց գիտակցելու, և առանց ուշադրության արժանացնելու: Նաև գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրս ամենահարմար առիթի դեպքում ասում ենք, որ մեղավոր չենք կամ անմեղ ենք մենք… ապա…տեսնենք որտեղ ենք մեղանչում: Մեղա՜յ չարաբանութեամբ լեզուիս` ստախօսութեամբ, սուտ երդմամբ, երդմնազանցութեամբ, հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ, շոգմոգութեամբ, քսու, դատարկաբանութեամբ եւ ծաղու (այն գործածվում է «ծաղր» իմաստով) զրախօսութեամբ, հերձախօսութեամբ եւ անիծաբանութեամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով եւ հայհոյելով. մեղա՜յ Աստուծոյ: «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ողջ մարմինը»,- ասում է սբ. Հակոբոս առաքյալը։ Մեր լեզուն՝ «այդ փոքրիկ անդամը», գործածելիս մեծ զգուշության ու զգոնության կարիք ունենք, որովհետև նրանով՝ որպես գործիքով, կարող ենք շատուշատ և՛ բարի, և՛ չար գործեր կատարել. թե՛ վերքեր բուժել և թե՛ վիրավորել, թե՛ կենդանացնել և թե՛ սպանել, թե՛ մարդկանց մեղքից հետ պահել ու դեպի առաքինությունները մղել և թե՛ դեպի մեղքը գայթակղեցնել, ինչպես նաև թե՛ մեր փրկությունն ապահովել և թե՛ ինքներս մեզ դատապարտել։ Քանզի լեզուն ինքնագլուխ՝ առանց հոգուն հնազանդվելու, չի գործում, ինչպես Տեր Հիսուսն է ասում. «Բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարինէ հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարն է հանում։ Ասո՛ւմ եմ ձեզ. մարդիկ իրենց ասած ամեն դատարկ խոսքի համար պատասխան պտի տան դատաստանի օրը, որովհետև քո խոսքերո՛վ ես արդարանալու և քո խոսքերո՛վ դատապատվելու» (Մատթ. ԺԲ 34-37)։ Սրանք մեզ հանդիպում են ամենուրեք, ուզենք թե չուզենք, իսկ հնարավո՞ր է, որ մարդը երբևէ համարձակվի իրեն անմեղ համարել… Փառք Աստծուն, որ հաստատեց Պատարագի խորհուրդը և հնարավորություն ունենք այս հրաշալի զղջման աղոթքի միջոցով խոստովանել մեր մեղքերը ամեն կիրակի, և առհասարակ:
Երբ մեզ անմեղ ենք կարծում, այդ պահին կարող ենք ստուգել մեզ: Կարո՞ղ ենք ասել, Տեր, դատիր ինձ Քո արդար դատաստանով: Ընդհակառակը, միշտ խնդրում ենք Աստծու ողորմություը և ներողամտությունը: Ինչպես ժողովուրդն է ասում , ատամները միայն լվանալու և ծամելու համար չեն, նրանք նաև հզոր պատնեշ են անսանձ լեզվի համար.