hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Աստված արդյո՞ք կների ինձ.
Մի՞թե Աստված չէր կարող Ադամին իսկույն մահվամբ պատժել:
Բայց տես, թե անսահման բարեգութ Աստված ի՞նչ արեց: Նրան, անշուշտ, արտաքսեց Դրախտից, քանզի Ադամն իր գործած մեղքի պատճառով արժանի չէր այնտեղ ապրելու, բայց նրան բնակեցնում է Դրախտի դիմաց, որպեսզի, տեսնելով, թե որտեղի՞ց է դուրս հանվել և որտե՞ղ նետվել և ինչպիսի՞ պայմաններից ընկել ի՞նչ պայմանների մեջ, նա զղջա և փրկվի:
Տեսա՞ր Աստծու մեծ մարդասիրությունը և մեծահոգությունը, ուրեմն մի՛ ասա` պոռնկացել եմ, անառակացել եմ, չարիք եմ գործել, նույնիսկ ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս: Աստված արդյո՞ք կների ինձ, արդյոք կմոռանա՞ իմ մեղքերը: Քո բոլոր մեղքերը միասին չեն գերազանցի Աստծու բարեգթության մեծությունը: Քո վերքերը չեն հաղթի Բժշկապետի հմտությանը: Միայն թե հավատքով քո անձը հանձնիր Նրան: Հանձնիր Բժշկին քո հիվանդությունը: Դու ևս Դավթի նման ասա.
«Մեղքերս քեզ ցույց կտամ և անօրենությունս քեզնից չեմ ծածկի, և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը» (Սաղմ. ԼԱ 5):
Կյուրեղ Երուսաղեմացի «Կոչումն ընծայության»