hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Ա օր (Առաջավորաց պահք)
Սուրբ Հայրերը ասում են.(Խորշիր որովայնի ցանկությունից, այս դարի պահանջներից, մարդկային պատվից, և կապրես խաղաղ ու երջանիկ):
Կարդանք ու մտապահենք, որպեսզի հաջորդ տարի չխառնենք իրար պահքը, աղի բլիթը և Սուրբ Սարգսի տոնը: Ամեն մեկն իր առանձին պատմությունն ունի:
Այս տարի Առաջավորաց պահքը սկսվում է Հունվարի 22 ից մինչև 26 ը. այսինքն Երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ, շաբաթ օրը` 27 ին Սուրբ Սարգսի տոնն է: (Այս պահքը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր: Այս հինգն օրն էլ իր պատմությունն ունի, առաջին մարդը` Ադամը իր հինգ զգայարաններով մեղանչեց, հետևաբար հինգ օր պահք պահելով սրբում ենք մեր հինգ զգայարանները: Առաջավորաց Պահքի 5 օրերին Ավետարանական ընթերցումներ չեն լինում եկեղեցում, քանի որ առաջին պահքը հաստատելուց դեռ գրված չեն եղել Օրենքը և մարգարեների ու առաքյալների գրվածքները: Ավանդության համաձայն պահքը Առաջավորաց է կոչվում հայոց առաջին ազգային պահքը լինելու պատճառով և այն առնչվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի քարոզությանը` հայոց դարձին և լուսավորությանը: Խոր վիրապից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը Տրդատ արքային և նրա մերձավորներին հրամայեց հինգ ծոմ պահել (այսինքն՝ ոչինչ չուտել ու չխմել), ինչին հաջորդեցին նրա վաթսուն օրերի քարոզը և հիվանդների բժշկումը հրաշքով: Հայոց քահանայապետ դառնալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հաստատեց հնգօրյա պահք և կոչեց Առաջավորաց, քանի որ եղավ մեր Եկեղեցու առաջին շաբաթապահքը, և այն համարվում է մեծ պահքի նախակարապետ և տարվա առաջին առիթը պահքով և ապաշխարությամբ հաստատելու աստվածահաճո կյանքով ապրելու ուխտը: Հնում թույլատրվել է այս պահքի ժամանակ ուտել միայն աղ ու հաց, այդ օրերին չի արտոնվում եկեղեցում Պատարագ մատուցել և կարդալ Սուրբ Գիրք: Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը, Հովնան մարգարեի հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին.
Առաջավորաց պահքի հինգ օրերի ընթացքում կծանոթանանք պահքի մանրամասների նաև ժողովրդական բաժնի և կերակուրների հետ:
Շարունակելի…
Մաղթանք
Ամենայն ժամ իմ աղաչանքներն այս են. Տե՛ր, մաքրի՛ր ինձ իմ մեղքերից, Քո ծառային պահի՛ր թշնամուց, մարդասե՛ր Տեր: