hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Պետք չէ քամահրել նաև մեղավորներին:
Սուրբ Եփրեմ Ասորին Հակոբ Մծբնա Հայրապետի մահից հետո գնաց Եդեսիա իր հոգևոր առաքելությունը շարունակելու:
Մոտենալով քաղաքին` Եփրեմն Աստծուց խնդրեց, որ Նա իրեն հանդիպեցնի մի մարդու, ում հետ իր հոգու օգտավետության համար կարողանա զրուցել Սուրբ Գրքի թեմաներով:
Սակայն քաղաքի դարպասների մոտ նա հանդիպեց մի կնոջ, ում արտաքինը մատնում էր նրա չարակամ կյանքն ու ամոթալի վարքը:
Այդ հանդիպումից շփոթահար եղած՝ Եփրեմը մտածեց, որ Աստված չանսաց իր աղոթքներին: Այդ միջոցին նրան ընդառաջ եկող կինը կանգնեց և սևեռուն նայեց նրան:
Դա Եփրեմին ստիպեց դիմել նրան այսպիսի կշտամբիչ խոսքերով.
«Ինչո՞ւ դու, ամոթը մոռացած, գլուխդ չես կախում և գետնին չես նայում, ինչպես վայել է ամոթխած կնոջը»:
Կինը պատասխանեց, որ ինքը պետք է նայի նրան, քանի որ կինը տղամարդուց է վերցված, իսկ նա պետք է ոչ թե իրեն նայի, այլ գետնին, քանզի նա՝ որպես այր, հողից է վերցված:
Եփրեմը զարմացավ կնոջ պատասխանի վրա և փառաբանեց Աստծուն, որ մեղավոր կնոջ շուրթերով իրեն խրատեց և ուսուցանեց, որ պետք չէ քամահրել նաև մեղավորներին:
Սուրբ Եփրեմի կենսագրականից: