Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Գրադարան
  • Մեր մասին
  • Donate-Օժանդակել
  • earthquake – Երկրաշարժ
  • Contact

Քննեցեք` նկատվո՞ւմ է ձեր կյանքում առաջընթաց բարեպաշտության մեջ.

11/12/2017 by Der Armen


Նման քննությունը ժամանակ է պահանջում: Այն հնարավոր չէ միանգամից իրականացնել, այլ մի քանի փուլով: Ստուգվելու է հետևյալը`

1. Ինչպե՞ս ես վերաբերվում Աստծուն,
2. Ինչպե՞ս ես վերաբերվում ինքդ քեզ,
3. Ինչպե՞ս ես վերաբերվում մերձավորիդ,
4. Ինչպե՞ս ես պայքարում կրքերի դեմ:
Այս քննության միայն սկիզբն ու վերջն է թելադրվում կատարել ծնկի եկած, մնացածը կարելի է անել և, զբոսնելիս, և նույնիսկ անկողնում` պայմանով, որ գտնվես սթափ վիճակում:Լավագույն տևողությունը երեք օր և երկու գիշերն է. ամեն օր տրամադրիր այնքան ժամանակ, որքան ի վիճակի ես: Երկարաձգելու դեպքում դժվար է հասնել բավարար արդյունքի:Քեզ բոլոր կետերով քննելուց հետո նշիր` որտեղ ես առանձնակի կաղում, ինչում հաջողության չես հասնում, որպեսզի կարողանաս ճիշտ խորհուրդ ստանալ և համապատասխան որոշում կայացնել: Այդ օրերին խոսակցություններից բոլորովին հրաժարվել պետք չէ, բայց երեկոյան կողմ աշխատիր առանձնանալ, ավելի շուտ պառկել, որպեսզի մարմինն ու հոգին մտորումների համար անհրաժեշտ հանգիստ առնեն:Օրվա ընթացքում հաճախակի դիմիր Աստծուն, Տիրամորը, ամբողջ երկնային Երուսաղեմին: Պահպանիր Աստծո ներկայության մեջ գտնվելու զգացողությունը: Սուրբ Հոգուց լուսավորություն և հստակություն խնդրիր:
Երանելի Օգոստինոսը բացականչում էր.«Ով Տեր իմ, ինչպե՞ս եմ ճանաչում Քեզ, և ինչպե՞ս եմ ճանաչում ինքս ինձ:
Սուրբ Ֆրանցիսկոսը նույնպես հարցնում էր Աստծուն. «Ո՞վ ես Դու և Ո՞վ եմ ես»:
Հաջողություններդ նշիր միայն Աստծուց գոհանալու համար:Եթե տեսնում ես, որ քիչ ես առաջադիմել կամ նույնիսկ հետ ես մնացել, մի թուլացրու ջանքերդ, մի վհատվիր, այլ ավելի ոգեշնչվիր, խոնարհվիր և վերցրու թերություններդ`Աստծո շնորհի ներգործությունը հայցելով, որից հետո հեզությամբ և հանդարտությամբ քեզ դիր համապատասխան տեղում:
«Ուղեցույց բարեպաշտ կյանքի» գրքից

Post Views: 1,304

Կիսել

  • WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner Tagged: hogevor qarozner hayeren հոգեվոր քարոզներ
← Սուրբ Կոյսը և Փրկագործութեան ծրագիրը Dordrecht-Holland 09.12.2017
Տարեվերջեան հաշուետուութիւն (Շնուդա Պատրիարք) →

Copyright © 2023 .

Church WordPress Theme by themehall.com