Էռո՞ս, թէ Ագա՞պե

Ամբողջ վանականությունն ու անապատական հայրերի ջանքերը այս մի նախադասության մեջ է ամփոփված եղել, ազատագրվել մեղքից, մարմնական կրքերից, այսինքն մաքրվել ու լուսավորվելով հասնել ու միանալ Աստծուն: Մարդ Աստծու հետ միանալու համար պետք է տանջվի, ձերբազատվի իր մարմնի հաճույքներից, ինչն էլ հնարավարություն կտա մարդուն միաձուլվել ու աստված լինել: Եկեղեցու հայրերը (Աթանասը, Գրիգոր Նյուսացին, Օգոստինոսը և այլն) ազդվելով Պլատոնական ու նորպլատոնական այս գաղափարներով, որ մարդ պետք է անցնի հետևյալ երեք ճանապարհները la purification (καθαρσις,), մաքրվում, l’illumination, լուսավորություն (ελλαμψις) et l’union միություն (ενωσις), l’ascension erosi բարձրացում էռոսի միջոցով, ահա մարդ միանում է Բարիին:
Լինելով ոչ քրիստոնեական, որ ինքնին հեթանոսական է ու քրիստոնեացվել է, խորքում մնալով հեթանոսական: Սակայն ըստ Ավետարանի այսպես պետք է ընկալել մարդու միացումը, առաջին Քրիստոս չէր եկել արդարի համար և երկրրորդ բոլորը մեղավոր են առանց խտրականության ու Աստված մեղավորի Աստվածն է, ոչ թէ արդարի: Այսինքն մարդ չի կարող ինքն իրենով արդար դառնալ ու մի հատ էլ մաքրվի, լուսավորվի ու էռոսի միջոցով հասնի Աստծու հետ միանալուն: Ըստ Ավետարանի մարդ մեղավոր է ու նա Աստծուն է միանում հավատով: Այսինքն, ինչ ճգնել, ինչ մտահայեցողություն, ինչ սիրո աստիճաներ, որ Աստծուն միանալու պայմաներ են համարվել անհնար է, քանզի ըստ Ավետարանի, ոչ ոք չի կարող մաքրվել ու այնպիսի վիճակի հասնել, որ Աստծու հետ միանալ: Այստեղից եզրակացություն, որ սերը երբեք փրկության ճամփա չէ, որ տանում է մեզ դեպի Աստված: Մարդ փրկված չէ, բարձրանալով դեպի Աստված սիրո միջոցով, այլ պարզապես հավատքի մեջ նա ձեռք է բերում Աստծու սերը Քրիստոսով, որ իջել է դեպի մեզ: Պողոսն ասում է, որ մինչդեռ մեղավոր էինք Աստված ուղարկեց իր Որդուն: Աստված էր, որ մեզ սիրեց ու մարդու Որդին մարդացավ, որ մենք աստվածանանք: Սակայն Աստվածանալը, ոչ թէ լուսավորման, մաքրման ու միության գործընթաց է, այլ պարզապես մասնակցություն Քրիստոսի երկու բնությանը: Քրիստոնեությունը սիրո կրոն է, քանի որ մեր սերը բխում է Աստծու սեփական սիրուց ու մեր սիրո հիմքը Աստծու սերն է: Աստծու սերն է, որ մեզ արդար է համարում չնայած մնալով մեղավոր երկրի վրա ու այդ սիրուն ոչ ոք չի կարող արժանանալ և հասնել ու մի հատ էլ միանալ: Այո քրիստոնիաի կյանքը պայքար է ու մենք Աստծուն սիրում ենք, ոչ թէ նրան համար, որ նա մեզ սիրի, այլ նա է մեզ սիրում, որպեսզի մենք էլ կարողանանք նրա սիրել: Նրա սերը ամեն բան հիմքն է, ոչ թէ մեր մարդկային սերը առ նա: Մեր սերը հաջորդում է նրա սիրուն, քանի որ Աստծու սերը լինելով Սուրբ Հոգու Պարգև, տարածված է մեր սրտերում: Ահա սա է Ագապեն, որի միջոցով Աստված իջնում է դեպի մարդ, ոչ թէ որով մարդ բարձրանում է դեպի նա, այլ արդեն բարձրացած է Աստծու իջնելով: Իսկ Էռոսը միշտ ջանք է պահանջում դեպի Աստված, մաքրվելով, լուսավորվելով ու միանալ Աստծուն, որ անհնար է: Այսպիսով աստվածացումը կամ էռոսը տեղի է ունենում աստիճան առ աստիճան, որը երաշխավորում է Աստծու հետ միացումը: Իսկ Ավետարանը Ագապեն դա Opus Dei և Misericordia Dei, որ հայտնվում միայն ու միայն Քրիստոսի մահվան ու Հարության մեջ: