Աստվածպաշտությունը զորավոր է ամեն բանից: / hogevor qarozner հոգևոր քարոզներ

hokevor karoz, հոգևոր քարոզներ, hoqevor qaroz
Եթե մենք կիրակի օրը եկեղեցում չլինենք, երբ Սուրբ Պատարագի ժամանակ Խորհրդակատար քահանան խոսքը ժողովրդին ուղղելով աղոթում է. (Ձեզ նույնպես թող ազատի մարդասեր Աստված և ների ձեր բոլոր հանցանքները: Ժամանակ տա ապաշխարելու և բարիք գործելու: Թող ուղղի ձեր գալիք կյանքը հզոր
ողորմած Սուրբ Հոգու շնորհքով, նրան փառք հավիտյան: Ամեն): Իսկ ժողովուրդը քահանայից խնդրում են.
(Մեզ ևս հիշիր Աստուծո անմահ Գառի առջև):
Քահանան պատասխանում է.
(Հիշված կլինեք Աստուծո անմահ Գառի առջև):
Իսկ եթե մենք անհարկի չենք մասնակցում Սուրբ Պատարագին, որտեղ աղոթք է արվում մեր, մեր ննջեցյալների, մեր ազգի, մեր եկեղեցու, մեր բանակի համար, ապա ո՞վ պիտի պատասխանի աղոթքով
<< Ամեն, Տեր ողորմեա, Շնորեա Տեր, Կեցո Տեր, հիշեա Տեր և ողորմեա>>: Մտածելու առիթ է…
Երբ մենք կիրակի օրը չենք մասնակցում Պատարագին, միանգամից զրկվում ենք մի քանի օրհնությունից: Նախ մեզ կամավոր զրկում ենք աղոթքից ու խաղաղությունից, Պատարագի օրհնությունից ու մեր գոհությունից, և ամենակարևորը` Սուրբ Հաղորդությունից, այսինքն Քրիստոս մեր մեջ հայտնվելու եզակի հնարավորությունից: Չենք լսում օրվա պատգամը, հետևաբար չենք ունենում խորհելու թեմա: Չենք գնում, սակայն հարկ եղած ժամանակ մեզնից յուրաքանչյուրը փնտրում է աշխարհը փրկելու ծրագիրը: Պետք չէ փնտրել, որովհետև աշխարհը ունի մեկ Փրկիչ, ուղղակի նրան չի հետևում: Գնանք այսօր մեր աղոթքի տուն աղոթելով ճանապարհին, որպեսզի մեր սրտերը արդեն պատրաստ լինեն խոնարհվելու Տիրոջ առջև: Խնդրենք Տիրոջից իմաստություն, որպեսզի հասկանանք, որ աստվածպաշտությունը զորավոր է ամեն բանից: Գնանք ու սովորենք չարից պաշտպանվելու և պայքարելու լավագույն ձևերը, որովհետև`

Չարը չի հարվածում մեր ճակատին, այլ` թիկունքին…
Չարը չի գոռում, այլ շշնջում է անվերջ մեր մտքին ու ականջին:
Չարը չի մերժում, այլ հակառակը` հրապուրիչ է դարձնում մեղքը..
Մարդկային ուժերով ու ձգտումներով երկար չենք կարող պայքարել, կհանձնվենք առավելագույնը կես կամ մեկ տարի հետո: Մեզ աստվածային զորություն է պետք, Աստծո սպառազինություն է պետք չարի դեմ պայքարելու համար: Տեսեք, թե ինչ ասում Ս. Հովհաննես Ոսկեբերան Հայրապետը.
Իսկ սատանան հենց որ տեսնի, որ մարդու հոգում Աստծո օրենքն է գրված, իսկ սիրտը վերածվել այդ օրենքի քարե տախտակների, այլևս չի մոտենա նրան։
Համարենք, որ այս կիրակի է մեր փրկության օրը, և սա վերջին հնարավորությունն է: Բարի կիրակի, օրհնություններով լեցուն օր եմ մաղթում բոլորիս: