Օրվա ավարտի խորհուրդ. / hogevor qarozner hayeren

Մտքումդ խոսիր Աստծու հետ
Ամեն օր քնելուց առաջ:
Խոսիր Աստծու հետ ամեն օր,
Մի գործ սկսելուց առաջ:
Միայն Աստծու հետ խորհրդակցիր,
Մեկի հետ վիճելուց առաջ:

Մի պահ քեզ խաչին զգա,
Ուրիշին դատելուց առաջ:
Տիրոջ Երկրորդ Գալուստը հիշիր,
Մեղք գործելուց առաջ:
Դատաստանի երկյուղն էլ ունեցիր
Տիրոջ բարությունը տեսնելուց առաջ:

Մաքուր սիրը ունեցիր
Երկինք գնալուց առաջ: