Աստծո ճանաչողության մասին / hogevor qarozner hayeren

Հարց . – Ո՞րքանով է հնարավոր ճանաչումն Աստծո։
Պատասխան. – Իրեն ճանաչելու համար Աստված արարել է օրինակների երկու կերպ. այսինքն՝ իմանալի եւ զգալի, ինչպես հոգին, միտքը եւ սրանց նմանները, կամ արեգակը, լույսը եւ սրանց նմանները։ Իսկ Աստված ճանաչման Եղանակները հինգն են։
Նախ՝ բնական քննությամբ, ինչպես իմաստասերներն են գտնում։
Երկրորդ՝ հավատով, ինչպես մենք հավատացյալներս ենք։
Երրորդ՝ պարգեւական, ինչպես մարգարեները՝ երեւակայությամբ կամ
մարմնի զգայությունների շնորհիվ։
Չորրորդ՝ միայն առանձնակի իմացական տեսությամբ, որ տրվում է առանձնակի արժանավորներին, ինչպես Մովսեսին։
Սրանք այս կյանքում։
Իսկ հինգերորդը՝ հանդերձյալ կյանքում՝ դեմ հանդիման տեսությամբ է՝ ըստ առաքյալի: Ովքեր արժանանան այս տեսությանը, նրանք երանելի կլինեն եւ անքակ կմիանան նրա սիրուն, ինչպես հրեշտակները։
Սուրբ Գրիգոր Տաթևացի <<ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ>>