Քրիստո՛ս, Որդի՛ Աստծո, ներիր և ողորմիր մեզ` մեղավորներիս.
Շնորհակալ ենք, որ մեզ բանական ես ստեղծել և մենք կարողանում
ենք կարգավորել մեր կյանքը, մեր աչքերը նայելուց բացի նաև տեսնում են:
Խաղաղ ապրելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները
ստեղծել ես Դու, օգնիր մեզ դրանք ժամանակին և տեղին օգտագործել
ի նպաստ այլոց և Քո Փառքի համար: Մեծ առումով բոլորս էլ կյանքում քարոզողներ ենք,
բայց ոչ խոսքով, այլ մեր կյանքով ու գործերով:
Զորացրու մեզ, որ միշտ հիշենք, թե Դու շուրջօրյա հսկում ես մեր քայլերը,
հետևում ես մեր մտքի խորհուրդներին և դրանց հետևանքներին, մարդկանց հետ մեր ունեցած հարաբերություններին:
Օգնիր մեզ հասկանալ, որ Քո միջամտությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում մեր շահի համար է:
Ո՜վ Տեր օգնիր մեզ, որ մենք ամեն առավոտ անենք սա…
Աչքերը տեսնեն ողորմության լույսը, ականջները լսեն Աստծո խոսքը, լեզուն
փառք տա Աստծուն, ոտքերը գնան բարի ճանապարհ, ձեռքերը բարիք գործեն, մտքում հավերժ ունենալով Ամենարվեստ Աստծո պատգամները:
Այս բոլորը կարելի է անել միայն Աստծու շնորհիվ…Փառք Աստծո ամեն վայրկյան.