Երբեք չհուսահատվե՛ս դու, ո՛վ մարդ.
Մի՞թե Աստված չէր կարող Ադամին իսկույն մահվամբ պատժել:
Բայց տես, թե անսահման բարեգութ Աստված ի՞նչ արեց: Նրան,
անշուշտ, արտաքսեց Դրախտից, քանզի Ադամն իր գործած մեղքի պատճառով
արժանի չէր այնտեղ ապրելու, բայց նրան բնակեցնում է Դրախտի դիմաց,
որպեսզի, տեսնելով, թե որտեղի՞ց է դուրս հանվել և որտե՞ղ նետվել և ինչպիսի՞ պայմաններից ընկել ի՞նչ պայմանների մեջ, նա զղջա և փրկվի:
Տեսա՞ր Աստծու մեծ մարդասիրությունը և մեծահոգությունը, ուրեմն մի՛
ասա` պոռնկացել եմ, անառակացել եմ, չարիք եմ գործել, նույնիսկ ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս: Աստված արդյո՞ք կների ինձ, արդյոք կմոռանա՞ իմ մեղքերը: Քո բոլոր մեղքերը միասին չեն գերազանցի Աստծու բարեգթության մեծությունը:
Քո վերքերը չեն հաղթի Բժշկապետի հմտությանը: Միայն թե հավատքով քո անձը հանձնիր Նրան: Հանձնիր Բժշկին քո հիվանդությունը: Դու ևս Դավթի նման ասա.
«Մեղքերս քեզ ցույց կտամ և անօրենությունս քեզնից չեմ ծածկի, և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը» (Սաղմ. 31: 5):
Կյուրեղ Երուսաղեմացի «Կոչումն ընծայության»: