Շնորհավորում եմ բոլոր նրանց ում ծննդյան օրն է այսօր.
Բարի ճանապարհ եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր ճամփորդում են.
Բարի վերադարձ բոլոր նրանց, ովքեր տուն են դառնում.
Բարի լինի օրը բոլորի աշխատավայրերում, հատկապես վարորդների և բժիշկների,
ում ծառայությունը կապված է մարդկային կյանքերի հետ:
Ուժ և կարողություն մեր զինվորներին, ամրություն սահմաններին:
Թող Աստված լուսավորի բոլոր ի Քրիստոս ննջածների հոգիները:
Շնորհակալություն մեր աղոթող հոգևոր դասին և ժողովրդին ամենօրյա աղոթքի համար:
Հոգևոր և մարմնավոր առողջություն խնդրենք մեր անձերի համար, սկսենք օրը աղոթքով և ապրենք մեր խնդրածին վայել կյանքով:
Քննենք մեր կյանքը:
Բոլոր տեսակի քննությունների մեջ ամենադժվարը ինքնաքննությունն է:
Բոլոր քննություններից առավել հարկավոր է պարապել այս քննության համար:
ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ
Աշակերտներ Քրիստոսի և առաքյալներ ողջ տիեզերքի,
որ Տիրոջից պատվեր առաք աներկյուղ քարոզելու
կենաց խոսքը աշխարհում, որ արժանի եղաք Աստծո Որդուն
մարմնով հայտնապես տեսնելու, բարեխոսեցե՛ք մեր հոգիների
փրկության համար: ԱՄԵՆ: