Դո՛ւ Որթատո՜ւնկ ճշմարիտ, ես Քեզ կպած փոքրիկ ճյուղ,
Դո՛ւ մշտավա՜ռ լույսի կանթեղ, իսկ ես մեջըդ վառվող յուղ.
Դո՛ւ բուրվառ ես ոսկո՜վ պատած, իսկ ես խունկ եմ ծխացող.
Դո՛ւ արտասուք սրբող Հայ՜ր ես, իսկ ես` հոգի զղջացող.
Դո՛ւ Բա՜րի Հովիվ ես, ես` մոլորված գառ.
Դո՛ւ կյանքի աղբյո՜ւր ես, ես` չորացած ծառ.
Դո՛ւ լուսավո՜ր ճանապարհ, իսկ ես` ճամփորդ վշտահար…
Մեկնի՛ր ձեռքդ, բարձրացրո՛ւ ինձ, ի՜մ փրկիչ ու գթառատ
Դո՛ւ փրկիչն ես աշխարհի, իսկ ես` փրկվող մեղապարտ…
Ծովիկ Դավթյան