Երբ արժանանաս Շնորհն ընդունելու, այնժամ քեզ կտրվի նաև հակադիր ուժերի դեմ մարտնչելու իշխանություն: Քանզի, ինչպես որ մկրտվելուց հետո Քրիստոս քառասուն օր սատանայից փորձվում էր (ոչ այն պատճառով, որ նա չէր կարող դրանից առաջ էլ հաղթել, այլ կամենում էր, որ ամեն ինչ կատարվեր իր հերթին), այդպես դու ևս մկրտվելուց առաջ չէիր համարձակվում կռվել հակադիր ուժերի հետ, մինչդեռ այժմ, Շնորհն ստանալուց հետո, համարձակություն ձեռք բերելով, պայքարիր, օգտագործելով արդարության զենքերը, և եթե կամենաս, նաև Ավետարան քարոզիր:
Կյուրեղ Երուսաղեմացի Հայրապետ.
hogevor karozner