hogevor qarozner mp3
Ո՜վ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս.
Դու, որ նոր պատվիրան տվեցիր մեզ, և հանձնարարեցիր մարդկությանը, որ սիրեն միմյանց այնպես, ինչպես Դու սիրեցիր մեզ, Դու չպատվիրեցիր, որ սիրենք Քեզ, որպեսզի իմանան, որ Քո աշակերտներն ենք, այլ միմյանց սիրելով է, որ պիտի հասկանանք Քեզ սիրելու գաղտնիքը: Բոլոր պատվիրանները, որ տվել Ես մեզ, նաև փաստել Ես, որ հնարավոր է կատարել,այս մեկը նույնպես փաստեցիր մեզ համար, Արդարդ`խաչը բարձրանալով, ուստի խնդրում ենք Քեզ. տուր նաև զորություն մեր տկար անձերին կատարելու մեզ համար անհնարին այդ պատվիրանը: Սիրում ենք Քեզ մեր կյանքից, ու ամեն ինչից առավել, իսկ ահա միմյանց սիրել, դժվարանում ենք: Այսօր ծագած տարատեսակ վեճերի պատճառով, ավելի շատ հեռանում ենք միմյանցից, քան սիրում: Օգնի՜ր մեզ, աղերսում ենք Քեզ, կատարել Քո պատվիրանների մեջ եղած ամենակարևոր և աշխարհը փրկող պատվիրանը: Դարձյալ անզոր ենք առանց Քո միջամտության, ինչպես որ ասացիր էլ, առանց ինձ ոչինչ չեք կարող անել: Մեր Հո՜ւյս ու Ապավեն, մեր գթա՜ծ ու ողորմած Տեր Հիսուս Քրիստոս. հավիտյան փառքի ու երկրպագության արժանի Հոր և Սուրբ Հոգու հետ միասին: