Սուրբ Գրիգոր Նազիանզացին ասում է.
«Ես սովորել եմ ամեն բանից հոգևոր օգուտ քաղել, և յուրաքանչյուր հանդիպումից կարող են ծնվել հոգևոր մտքեր ու մղումներ»:
Մի անգամ Սուրբ Գրիգորը եպիսկոպոսը զբոսնում էր ծովափին և դիտում` թե ինչպես են ծովի ալիքները ափ բերում զանազան խխունջներ,
ցողուններ, մանր ձկներ և ամեն տեսակի մնացուկներ, որոնց ծովը կարծես դուրս էր նետում ցամաք: Ափը ողողող հաջորդ ալիքը
կարծես լիզում տանում էր այդ ամենը հետ` ծովի մեջ: Նույն ժամանակ շրջապատող ժայռերը մնում էին հաստատուն կանգնած, անտարբեր ծովի ալիքների հարվածներին:
Սուրբ Գրիգորը դիտելով այս տեսարանը, այսպես է մտածում.
«Թույլ մարդիկ նման են խխունջների և խոտի ցողունների, նրանց ներքին վիճակը պայմանավորված է մակընթացություններով և
տեղատվություններով, այսինքն` կյանքում տեղի ունեցող լավ կամ վատ իրադարձություններով,վշտերով և մխիթարություններով,
քամու ուղղությունով, ալիքներով ու ճակատագրի փոփոխություններով:
Այնինչ ուժեղ և քաջարի մարդիկ երբեք չեն երերում կյանքի փոթորիկներից, նրանք չեն շփոթվում նաև «շատ ջրերի աղմուկից»: