Ոխ պահողների և վրեժ լուծողների մասին:
Ոխ պահողների ու վրեժ լուծողների անօրինությունն ու չարությունը առավել ահավոր ու սաստիկ ենք տեսնում,քան մյուս բոլոր մեղքերի անօրենությունները. որովհետև բոլոր մյուս մեղքերն ու անօրինությունները երբեմն սաստկանում ուբորբոքվում են, երբեմն` դադարում, իսկ չարի կողմից հրահրված քինահանությունը, երբ ընկերոջից իրեն ընդդիմացող խոսքեր է լսում,բորբոքվում է անօրեն ու նենգ խորհուրդներով:
Քինախնդիր ոխապահների մտքում ամեն ժամ առանց հանգչելուբորբոքվում է նախանձի բոցը և հանապազ կսկծեցնում նրանց սիրտը.նրանք հալումաշ են լինում ու չարչարվում են իրենց մտքում,ոմանք անգամ այլագունում են իրենց չար խորհուրդների և սրտի նենգության պատճառով: Եվ մարդկանց մեջ շրջում է խորամանկ իժը`ոխակալը իժի թույնի նման իր սրտում կրելով նենգությունը:
Նրա միտքը մշտապես սատանայի օթևան ու բնակարան է: Նա լսում է, ինչ որ սատանան է ասում, և շուտափույթ կատարում է նրա կամքը.տեսքից մարդու է նման, իսկ բարքով` չարաժանիք գազանի: Հրապարակներում նստում է իբրև մարդ, բայց նրա խորհուրդներում չար դևիխորամանկություններն են: Մտնում է Եկեղեցի` իբրև քրիստոնյա, բայց նրա աղոթքները պիղծ են առավել, քան պիղծ զոհերը.
քանզի ոխ պահողների աղոթքները չեն բարձրանում Աստծու առջև, որովհետև չարությունը նրանց սրտերում է, և մշտապես անօրեն նենգություն են խորհում:
Այդպիսի մարդը եթե անգամ մեծ գումարներ ողորմություն բաժանի, աղոթքներով լուսացնի և պահք պահի, սաստիկ ճգնություններով ցամաքեցնի իր մարմինը,
այդ ամենից ոչ մի օգուտ չի ունենա, եթե ոխ պահի իր ընկերոջ հանդեպ և իր սրտում չարիքը թաղված ունենա:
Շրջում է մտախոհ և ծննդկանի պես երկունքով ծնում, չարիք է նյութում նրան, ցանկանում է, որ նա սովի մատնվի, սրով ընկնի, ավազակների ձեռքն ընկնի, մեռնի. բոլոր տեսակի չարիքներնու չար լուրերն է ցանկանում նրան:
Նրա տեսությունից ծածկում է իր դեմքը, չի ախորժում նրա տան մոտով իսկ անցնել: Երբ նրան տեսնում է ճանապարհին, փոխում է ճանապարհը,որ նրան չհանդիպի: Երբ Եկեղեցում է տեսնում, չի ուզում Եկեղեցի մտնել, եթե հրապարակում է տեսնում, նրա աչքերնայնպես են մթագնում, որպես թե չի կարողանում նրա երեսին նայել. խոնարհեցնում է գլուխը, իբրև գետնի հետ է խոսում, և կամենում է
չար բան խոսել նրա մասին, ում նախանձում է:
Եվ եթե մեկը նրա մասին չար բան է խոսում, նա, վերև նայելով, զարթնում է, զվարթանում, հաճույքովլսում և նրա չարախոսությանը նորանոր բաներ է ավելացնում` մեծ ուշադրությամբ խոսելով նրան չարախոսողի հետ: Բայց եթե բարի խոսք է լսում նրա մասին,տրտմում, տխրում է նրա դեմքը, հալումաշ է լինում նրա միտքը: Սիրելի է նրա թշնամիներին և թշնամի է նրա բարեկամներին: Ատում է նրա որդիներին ևչարախոսում նրանց նմաններին: Սրանք և սրանցից առավելն է խորհում ոխապահը իր սրտում, բայց մարդկանց առջև ցույց չի տալիս իր թշնամությունը:
Այդպիսի սատանայամիտներին չպե՛տք է մարդ անվանել, այլ օձ և իժ, և եթե դրանցից ավելի դաժանը գոյություն ունի, դրա անունով:
Որովհետև նրանք ավելի չար գազան են, քան օձն ու իժը. քանզի օձն ու իժը բնությամբ են դաժան, իսկ ոխ պահողները սեփականկամքով են ընդունել սատանայի չար խորհուրդները, որի պատճառով էլ ժառանգելու են անշեջ հուրն ու անլույս խավարը նրա հետ:
Իսկ ես զարմանում եմ Աստծու ներողամտության վրա, որ մոլեգնող այդպիսի ամբարշտությունների պատճառով երկնքից նույն պահին կայծակներ
չի առաքում. քանզի ոխ պահողն իր չարությամբ ու անօրինությամբ գերազանցում է ավազակներին ու մարդասպաններին: Քանի որ ավազակներն ու
մարդասպանները երբեմն սպանում, երբեմն էլ դադարում են սպանել, իսկ ոխապահը երբեք չի դադարում սպանելուց.Նա իր բոլոր գործերում է մարդասպան, որովհետև սրտում ոխ ունի իր ընկերոջ հանդեպ. մարդասպան է անկողնում, երբ հիշում է ընկերոջ հանդեպ ոխը.մարդասպան է տանը, մարդասպան է Եկեղեցում, հրապարակներում, նաև ճանապարհին է մարդասպան, մարդասպան է ցերեկը, գիշերը, ամեն ժամ:
Եվ ապա սատանան, ավելի աճեցնելով ոխապահի անօրեն ամբարշտությունը, նրան հոժարեցնում է քինահանության` վրեժ լուծելու իրեն զրկողից:
Եթե փոքր էլ լինի զրկանքը, սատանան այն նրան մեծ է ցույց տալիս: Արդ, գեհենի ինչպիսի՜ անդունդները, ինչպիսի՜ հուրնու թանձրամած խավարն են սպառնում այդ անօրեններին`նրանց, ովքեր այնքան ամբարշտացան, որ հրդեհեցին մինչև իսկ մարդկանց բնակարանները,մահվան երկյուղով սարսռեցրին ու դողացրին, անգթորեն ու անամոթաբար սպանեցին նույնիսկ ծերերին ու մանուկներին:
Ո՛վ չար ու անօրեն սատանա, դու ես, որ այսչափ խորը խորխորատներն ես ընկղմում մարդկանց` այսպիսի ահավոր անօրինություններ գործել տալով, շատ արյուն թափել տալով, մարդկանց սրտերը մոլորեցնելով այնպիսի խելագարություններով:
Արդ, ի՞նչ ես անում, ո՛վ թշվառական ու անօրեն մարդ, որ ընկել ես այսպիսի ամբարշտության անդունդները, սատանայի գործակից ես դարձել, մոլորվել ես դևերից առավել, անօրեն վնասներ գործել և շատերի արյան պարտապան եղել:
Եթե Կայենը մեկ սպանության համար դատապարտվեց այնքան տանջանքների պատժին,ապա որքա՜ն ավելի հնոցներ ու հրեղեն գետերի հոսանքներ են քեզ սպասում:
Քանզի Աստված մեղավորի ձեռքից առավել խստությամբ է պահանջում նրա ընկերոջ արյունը, մանավանդ այնպիսի սպանությունների, որոնք կատարվել են կսկծեցնող և տգեղ խոսքերի և կամսակավ պարտքի պատճառով վրեժ լուծելու համար` մեծամեծ վնասներ և ահեղ արյուն թափելով:
Եվ արդ, հիշի՛ր, ո՛վ թշվառական, քո անօրինության հիմարությունը.
Եվ արդ, ի՞նչ շահեցիր այդ սատանայական անօրինությունը գործելով, եթե ոչ միայն հոգուդ կորուստն ու գեհենի երկյուղը, հուրն ու խավարը և հավիտենական տանջանքները: Դու չարչարեցիր նրանց հանգչող կրակով,
քեզ համար պահվում են բորբոքված անհանգչելի հնոցները: Դու փոքր-ինչ անցողիկ ցավ պատճառեցիր,փոխարենը քեզ ահավոր ախտերի կսկիծներն ու թունավոր ու դաժան որդերն են մշտապես կսկծացնելու անտանելի ցավերով.
այնտեղ աչքերի անդադար լաց է և ատամների անվերջ կրճտոց:
Արդ, թող ոչ ոք չհանդգնի քինահանության ահավոր անօրինությունը գործել և իր անձի համար վրեժ չլուծի,այլ թող անսա դատավոր Աստծուն, որ ասում է. «Իմն է վրեժխնդրությունը, և ես եմ հատուցելու, ասում է Տերը» Բ Օր. 32:35:
Դու չարի փոխարեն չար մի՛ հատուցիր, այլ. «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, և եթե ծարավ է, ջո՛ւր.չարերին ես եմ հատուցելու, ասում է Տերը» Մատթ.25:37: Եվ արդ, քանի որ Տերն է վրեժխնդիրը և զրկողներին ու զրկվողներին հատուցողը,ոչ ոք թող վրեժ չլուծի և ոչ էլ իրեն զրկողից հաշիվ պահանջի, քանզի այս անօրինությունը գերազանցում է հեթանոսների ամբարշտությանը.դրանից ամենայն զգուշությամբ հեռանա՛նք, որպեսզի սատանայի հետ չիջնենք կորստյան խորխորատն ու չայրվենք:
Այլ փախչե՛նք սատանայի որոգայթներից, անարգե՛նք նրա հրամանները, հեռո՛ւ վանենք չարի կողմից հուշված ոխակալությունըև փարատե՛նք մեր սրտի կսկիծը, որ սատանան կրակի պես այրում և բոցի պես բորբոքում է մեր մեջ`կատարելու քինահանության անօրէն գործը:
Արհամարհե՛նք այդ և մեզ զրկողի հետ խաղաղությամբ վարվենք, սիրենք մեր թշնամիներին, օրհնենք մեզ ատողներին, մեզ չարիք գործողներին բարիք անենք և ամեն բան անենք այնպես, ինչպես Աստծուն է հաճելի, որպեսզի լինենք երկնավոր Հոր կատարյալ որդիներ ևժառանգենք անանց բարիքների վայելչությունները մեր Տեր Հիսուս Քրիստոսով. Նրան փառք հավիտյանս. ամեն:
Հովհան Մանդակունի Հայրապետ «Ճառեր»
https://www.fatherarmen.com
http://www.facebook.com/karozner
http://www.odnoklassniki.ru/terarmen
——————————————————————-
hogevor qaroz,hokevor karoz, հոգևոր քարոզներ, fatherarmen, տեր արմեն, hoqevor qarozner, hogevor karozner քրիստոնեություն, հավատք, աշխարհ, կրոն, քրիստոնեություն, Քրիստոս, Աստված, սատանա, ՀԱԷ, ուղղափառ, առաքյալներ, առաքելականեկեղեցի, եկեղեցի,