Ի՞նչ է կեղծավորությունը.

Կեղծավորությունը ընթացիկ մեղքերից մեկն է, որին ենթական են հավատացյալները` մանավանդ` մարմնավոր հավատացյալները:
Մենք շատ սխալ բաներ ենք անում, որովհետև չգիտեն նրանց սխալ լինելու մասին: հետևաբար հոգևոր գիտությունը շատ կարևոր է հոգևոր կյանք ապրելու համար:
«Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինեք։ Եւ կը ճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կ՚ազատի»։ Հովհ. 8:32
Սակայն ճշմարտությունը լսել, սովորել, իմանալ` բայց շարունակել այն անտեսել` ուղղակի ապստամբություն է: Տիրոջ խոսքը հաստատում է առաքյալը` ասելով.
«Խօսքը կատարողնե՛ր եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ.
քանի որ, եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը»։ Հակ.1:22
Ո՞վ է կեղծավորը: Կեղծավորը մեկն է, որ լավ, անմեղ, կրոնասեր, առատաձեռն, բարեպաշտ լինելու տպավորություն է փորձում թողնել, բայց իրականում այդպիսին չէ:
Հոգևոր դաշտում կեղծավորը նա է, որը իրեն հոգևոր ու աստվածավախ, աղոթող ու ողորմած է ցույց տալիս, սակայն իրականում այդպիսին չէ:
Ուրեմն կեղծավորը այն է, որ չեղածը եղած է ցույց տալիս: Ավետարանի մեջ Տերը բավական օրինակներ տվեց այս մեղքի վերաբերյալ,
ինչպես հրապարակային աղոթքի, ցուցադրական ողորմության, այնպես էլ եղբոր աչքի շյուղը տեսնել և չտեսնել իր աչքի գերանը:
Նպատակը լավ է արարքների` աղոթքի, ողորմության, նկատողության, բայց անելու ձևը խրախուսելի չէ:
Սա կեղծավորություն է: Փարիսեցիները կենդանի պատկերներ էին կեղծավորությունը ցույց տալու համար:
Մեր տերը չէր հանդուրժում կեղծավորությունը: Նրանց կոչում էր կույր առաջնորդներ, հիմարներ, օձեր, իժերի ծնունդներ,
նրանց նմանեցնում էր սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքինից գեղեցիկ են, սակայն ներսից մեռելների ոսկորներով լեցուն են:
Երբ անապաշխար մեկը ջանում է հոգևորի տպավորություն թողնել, դա կեղծավորություն է:
Երբ մարմնավոր հավատացյալը ձգտում է հոգևոր երևալու, դա էլ կեղծավորություն է:
Կեղծավորը մեկն է, որ չունեցածը ունեցածի պես է ցույց տալիս, և ունեցած հանցանքն էլ` չունեցածի պես:
Այսինքն, ինչ որ պատահում է, երբ ճշմարտությունը կամ իրականությունը փոխվում է, դա կեղծավորություն է:
Նույնիսկ բառերը, որոնք կարող են մեկից ավելի նշանակություն ունենալ, և դրանք ասվում են դիմացինին շփոթեցնելու համար` կեղծավորություն է:
Կեղծավորությունը անպարկեշտություն է: Ուրեմն մեր խոսքերը այնքան թափանցիկ պետք է լինեն, որ միայն մեկ բան նշանակեն,
երկրորդ նշանակություն պետք չէ որ ունենան: Իսկ եթե երկու նշանակություն ունի մեր արտաբերած որևէ բառ, ուրեմն պետք է հստակեցնենք մեր ասելիքը,
որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ էինք ուզում ասել այդ խոսքով: Իսկական հավատացյալը աշխարհի կողմից գնահատվելուց առավել` աշխատում է Աստծուց գնահատվել: Ուշադրություն դարձնենք մեր խոսքերին, ու մեր գործերին: Մեր խոսքերն ու գործերը թող բխեն մաքուր սրտից, դիմացինի սրտում կասկած չթողնելու համար:
Սրա, նրա աչքը մտնելու համար խուսափենք շողոքորթելուց, գովելուց: Գովել մեկին` իմանալով, որ արժանի չէ` կեղծավորություն է: Մեր բոլոր խոսքերը և գործերը թող
Հիսուս Քրիստոսի փառքին ծառայեն: Աստված է կարդում մեր սրտերն ու մտքերը և գործերը մանրամասնությամբ: Եվ մի օր պատասխան ենք տալու Քրիստոսի Ատյանի առջև:
Առակաց գիրքն ասում է. «Թէ՛ մեծ, թէ՛ փոքր ծուռ կշեռքը եւ թէ՛ երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջեւ.պիտի խափանուեն թէ՛ դրանք եւ թէ՛ դրանք գործադրողները». Առակաց
«Գործնական քրիստոնեություն» գրքից