Սատանան անհետանում է Սուրբ Մկրտության փրկարար ջրում: Մկրտվածները անպայման կարդան, իսկ չմկրտվածները առավել ևս… armeense kerk antwerpen

Ուսուցում ուղղված նորադարձներին.
Այժմ, խնդրում եմ, մտովի Հնից եկ դեպի Նորը` պատկերից` դեպի ճշմարտությունը: Այնտեղ Մովսեսն ուղարկվեց Աստծու կողմից Եգիպտոս, այստեղ` Հոր կողմից Քրիստոս ուղարկվեց աշխարհ: Այնտեղ` փարավոնի կողմից կեղեքվող մի ժողովրդի Եգիպտոսից հանելու համար, այստեղ` որպեսզի Քրիստոս փրկի մարդկանց, որոնք ստրկացած ու ծանրաբեռնված էին մեղքերով: Այնտեղ գառնուկի արյունը կործանող հրեշտակին հեռացնելու

միջոց էր, այստեղ անմեղ Գառնուկի արյունը, նկատի ունեմ Հիսուս Քրիստոսի արյունը, եղավ դևերին հալածողը:
Այնտեղ բռնատեր փարավոնը մինչև ծով հալածեց այդ հին ժողովրդին, այստեղ այդ դաժան, անամոթ չարանենգ դևը ձեզ հալածում է մինչև այդ փրկարար ջրերը: Այդ փարավոնը խեղդվեց Կարմիր ծովում, այս սատանան անհետանում է Սուրբ Մկրտության փրկարար ջրում:
Բայց անհրաժեշտ եմ համարում բացատրել ձեզ, թե ինչու եք կանգնում դեպի արևմուտք, ձեռքներդ պարզած, և ասում. «Հրաժարվում եմ քեզանից, սատանա», կարծես թե այն ներկա է: Որովհետև աշխարհի արևմտյան հատվածը, որտեղ նայում ենք, խավարի վայրն է, իսկ սատանան, ով իրապես խավարն է, խավարի մեջ իշխանություն ունի: Այդ պատճառով դեպի արևմուտք շրջվելով` անջատվում
և հրաժարվում եք այդ խավար ու մթին տիրակալից: Եվ ի՞նչ էր ասում ձեզանից յուրաքանչյուրը, երբ կանգնած նայում էիք դեպի արևմուտք. «Հրաժարվում եմ քեզանից, սատանա», հրաժարվում չար ու դաժան բռնակալից. այլևս չեմ
վախենում քո իշխանությունից:
Քանզի Քրիստոս, մարդ դառնալով, կործանեց քո իշխանությունը, մեռնելով որպես մարդ, իր մահով վերջ տվեց մահին, որպեսզի ես չլինեմ մշտապես ստրկացած ու գերության մեջ: Ժխտում եմ քեզ`
դավադիր և խորամանկ օձիդ: Հրաժարվում եմ քեզանից, քանզի նենգամիտ լինելով` բարեկամ ձևացար և ամեն անօրենություն գործեցիր` իմ նախահայրերին մղելով ըմբոստության: Հրաժարվում եմ քեզանից, սատանա, քանզի դու ես պատճառ և գործակից ամեն չարության:
Այնուհետև երկրորդ խոսքում դու սովորում ես ասել.«Եվ քո բոլոր գործերից»: Սատանայի գործերն են բոլոր մեղքերը, որոնցից պարտավոր ենք խուսափել, ինչպես խուսափում ենք բռնապետից: Ուստի պարտավոր ես խուսափել նաև նրա զենքերից: Եվ, անշուշտ, մեղքի ամեն մի տեսակ գումարվում է սատանայի գործերի վրա: Իմացիր, մանավանդ, որ այն, ինչ այդ երկյուղալի պահին ասում ես, գրվում է Աստծու գրքում: Ուրեմն, եթե դու կատարես որևէ արարք հակառակ այն ամենին, ինչ խոստացել ես պահպանել, ապա դու կդատվես որպես քո խոստումն ուրացող: Ուստի, դու, ասում եմ, հրաժարվում ես սատանայի գործերից, նրա բոլոր անմիտ արարքներից և մտածմունքներից:
Այնուհետև կասես` «և նրա ամբողջ շքախմբից»: Եվ սատանայի շքախումբն են թատերական մոլեգին խաղերը, ձիարշավները, որսով զբաղվելը ոլոր նման ունայնությունները, որոնցից ձերբազատում հայցող սուրբ և աստվածավախ մարդն ասում է. «Շրջիր աչքերս, որպեսզի ունայնություն չտեսնեմ»: Մի տարվիր թատերական մոլեգին խաղերով, որտեղ կտեսնես միայն միմոսների անառակությունները, որոնք ուղեկցվում են հայհոյություններով,
գռեհկություններով և անկարգություններով: Մի փափագիր տեսնել հիմար և անմիտ այրերի սատանայական պարերը, որոնց ձևը և իմաստը կանացիակերպ են: Խուսափիր նաև նրանցից, որոնք իրենց ժամանակը վատնում են
որսավայրերում, որպեսզի ծառայեն իրենց որովայնին այդպիսի ուտելիքներով, բայց իրենք են դառնում ուտելիք անզուսպ և վայրի գազաններին:
Ավելի ճիշտն ասած, իրենց աստծուն, այսինքն` իրենց որկորին ծառայելու համար, իրենք
են կործանում իրենց կյանքը` իրենց անձը նետելով անդունդը: Խուսափիր նաև ձիարշավներից, այդ մոլագար հանդիսություններից, որոնք մեծ աղետ են պատճառում նաև հոգիներին, քանի որ այդ ամենը սատանայի ուղեկիցներ են:
Եվ արդ, երբ դու հեռացար սատանայից և ոտնակոխ արեցիր նրա հետ ունեցած ամբողջ համաձայնությունը և դրա հետ միասին լուծեցիր դժոխքի հանդեպ ունեցած քո նախկին պայմանադրությունները նրա հետ, այնժամ Աստված բացեց դրախտը քեզ համար, որ տնկել էր արևելքում, և որտեղից արտաքսվեց մեր նախահայր Ադամը իր ըմբոստության և օրինազանցության պատճառով:
Եվ այդ է խորհրդանշում քո շրջվելը արևմուտքից դեպի արևելք,որն էլ լույսի վայրն է: Այնժամ քեզ պատվիրում էինք ասել. «Հավատում եմ Հորը, Որդուն և Սուր Հոգուն, ապաշխարության մեկ Մկրտության»: Այս խոսքերով քեզ ապահովելուց հետո` եղիր զգույշ: Քանզի մեր ոսոխը` սատանան, շրջում է առյուծի պես և փնտրում է, թե ում հոշոտի: Սակայն, Մկրտությանը նախորդած
ժամանակներում մահը կուլ է տվել շատերին: Բայց վերածնման Սուրբ
Մկրտությունից հետո` երբեք. քանզի Աստված հաճեց ամեն դեմքից վերացնել արցունքը: Ուրեմն, այսուհետև դու չես սգալու, որ մերկացել ես հին մարդուց, այլ պիտի ցնծությամբ տոնես` հագած փրկության պատմուճանը`
Հիսուս Քրիստոսին:
Կյուրեղ Երուսաղեմացի «Կոչումն ընծայության»
https://www.fatherarmen.com

ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՈԶՆԵՐ

Հայ առաքելական եկեղեցւոյ քարոզխօսութիւն Սուրբ գրգի մեկնաբանութիւններ Հոգևոր Քարոզներ։

Հոգևոր քարոզներու ցանկը

Պատարագի քարոզներ | Հոգևոր կայքէջ Հանապազօրեայ հաց Ս.Պատարագի մեկնաբանութիւն

«ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ» Հոգեւոր քարոզներ – Live  «Հայր մեր»-ի բացատրութիւն

Բարեկարգում Հայց. Եկեղեցւոյ Գարեգի Կաթողիկոս Յովսէփեան ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ ՕՐՈՒԱՆ ԱՒԵՏԱՐԱՆԷՆ

ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՈԶՆԵՐ
armeense kerk antwerpen

Աղօթքներ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ Խորհուրդներու աշխարհաբար մեկնութիւն

ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՈԶՆԵՐ