Մեր բոլոր ձախողումները պայմանավորված են Աստծո գործելաոճին անծանոթ լինելու հանգամանքով: Մեր դիմաց առաջացած ցանկացած
խնդիր լուծելու համար չենք օգտվում Աստվածաշնչյան կերպարներից մեկի օրինակից, որը համապատասխանում է մեր խնդրին:
Մեր կյանքում տեղի ունեցած յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ Աստվածաշնչում կա համապատասխան օրինակ և հանգուցալուծում:
Մենք չենք կարող ասել, թե օրինակը չունեինք, դրա համար սխալվեցինք: Լավ է մի քայլ անել սովորելու համար Աստծո գործելաոճը,
քան բազում անգամներ սխալվել վնասելով մեզ և ուրիշներին:
Ես շատ եմ սիրում Աստծո գործելու ոճը, կերպը, ինչքանով որ հասկանում եմ: Աստված երբեք չի շտապում ինչպես մենք:
Մենք ուզում ենք անմիջապես տեսնել մեր աղոթքի կամ արած գործի արդյունքը, Իսկ Աստված ուզում է
տեսնել մեր հարատևությունը աղոթքի մեջ առանց շտապելու: Մեր բոլոր
քայլերը ուղղված են դեպի բարեկեցիկ կյանք: Իսկ Աստծու բոլոր քայլերը ուղղված են մեղավոր մարդուն դարձի բերող ճանապարհը: Մեր հսկա
ջանքերը նպատակաուղղված են մեր մարմնի առողջության և կենցաղային խնդիրների լուծմանը: Իսկ Աստծո հսկա ջանքերի նպատակը մեր հոգու առողջությունն ու փրկությունն է:
Եթե մենք մեր կյանքի ամենադժվար պահերին հավատարիմ մնանք մեր
Տիրոջը, ինչպես Հովսեփը` (Հակոբի որդին), ապա Աստված կքաջալերի և կգոտեպնդի մեզ, ինչպես արեց նրան: Աստվածային շնորհները ճանապարհ
են բացում մարդու առջև գնալու և հանդիպելու մեծամեծների հետ: Ահա սա է Աստծո նախախնամությունը մարդու համար:Եթե ուշադիր լինենք, երբեմն
Աստված մեզ հանդիպեցնում է այնպիսի մարդկանց հետ, որոնց միջոցով մեր կյանքում շրջադարձ է տեղի ունենում:
Ցավոք մենք դա կապում ենք մեր կարողությունների հետ եթե դրական բան է,իսկ եթե բացասական է, կապում ենք դիմացինի անհաջող կերպարի հետ: Եթե մենք էլ Հովսեփի հավատարմությունն ունենանք և նրա օրինակը որպես դաս ունենանք մեզ համար, ապա Աստծո նախախնամ առաջնորդությունը
կտեսնենք մեր կյանքում նույնպես: Յուրաքանչյուր դրվագ մեր կյանքում ունի իր նպատակը, դրանում համոզվում ենք միշտ ավելի ուշ, խորը
վերլուծությունից հետո:
Օրինակ Մովսեսի քառասուն տարվա դեգերումը անապատում, կամ Հովսեփի կյանքի դժվարությունները հստակ ցույց են տալիս Աստծո նպատակը մարդու համար:
Հետևաբար մենք էլ խորը վերլուծենք մեզ հետ պատահած ցանկացած միջադեպ ու հասկանանք դրա նպատակը բարի է թե չար: Աստծո գործելաոճին
է մոտիկ, թե չարի: Խնդրենք Աստծո կամքը և Նա կնախախնամի մեր բոլոր գործերը մեր ձեռքով:
Այսպես է ասում մեզ Կղեմես Աղեքսանդրացի հայրապետը…
Տգիտություն և տկարություն, ահա՛ մեղքի երկու աղբյուրները, որոնք երկուսն էլ մեր կամքից են կախված։
Տգիտություն և տկարություն, ահա՛ մեղքի երկու աղբյուրները, որոնք երկուսն էլ մեր կամքից են կախված։
Իսկ մենք չենք կամենում ո՛չ սովորել, ո՛չ էլ սանձահարել մեր ցանկությունները։ Թե՛ մեկի, թե՛
մյուսի դեմ պայքարելու միջոցներ են շնորհվել մեզ. դրանք են ճանաչողությունն ու սուրբգրային ապացույցների վրա հիմնված խորին համոզմունքը։
մյուսի դեմ պայքարելու միջոցներ են շնորհվել մեզ. դրանք են ճանաչողությունն ու սուրբգրային ապացույցների վրա հիմնված խորին համոզմունքը։