Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՜ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՜ մեզ: Ամէն:

Մահը վախենալու չէ, ապրելն է վախենալու.
Պետք է վախենանք ոչ թե մահից` այլ... անտեսված պարզ բաներից.
Ապրել որպես առաջին քրիստոնյա` առանց Մկրտության:
Մկրտվել որպես պարտականություն, շարունակել ապրել հին կյանքով.
Վայելել Աստծո ստեղծածը` առանց հաշվի առնելու Ստեղծողին:
Կոչվել Սուրբ Հոգու տաճար` մաքուր չպահելով տաճարը:
Անարգել Աստծո պատկերը ունեցող մեր նմանին, բայց «սիրել» Աստծուն:
Աստծուց տրված իշխանությունը գործածել ժողովրդին հալածելու համար:
Աստծո տված շնորհ` հարստությունը պաշտել Աստծու փոխարեն:
Ապրել մարդկային օրենքներով, բայց ակնկալել Աստծո ողորմությունը:
Անտեսել Տերունական օրը` կիրակին, Պատարագը, ծուլության պատճառով չգնալ Եկեղեցի և
չմասնակցել համընդհանուր աղոթքին և անհաղորդ մնալ...
Անտեսել Աստվածաշնչյան ճշմարտությունները, և առաջնորդվել ու իմաստասիրել մարդկային տրամաբանությամբ:
Մոռանալ հոգևոր պարտականության մասին, մարմնավորի պատճառով:
Այս և նման այլ բաների համար կարելի է վախենալ, թէ չէ մահը սրանց տրամաբանական ավարտն է լավ կամ վատ:
Իմաստության դպրոցը այսօր ավելի շատ է հրավիրում անուսներին, քան առաջ,
սակայն այսօր ավելի է մերժվում անուսներից քան առաջ:
Ինչպես տեսնում ենք առաջին անուսները սրտով ընդունեցին Քրիստոսին և նրանց երեք տարվա
կրթությունը բարձր եղավ ժամանակակից աշխարհի տված բարձրագույն կրթությունից.
Երկրավոր թագավորի տանը ընթրիքի չես կարող գնալ,
իսկ Երկնավոր Թագավորի տանը ամեն կիրակի հրավիրված ես Տիրոջ սեղանից օգտվելու ...
Երկրավոր թագավորի տուն հազիվ թե կարողանաս մտնել,
իսկ Երկնավոր թագավորի աղոթքի տուն կարող ես մտնել ամեն րոպե, երբ սիրտդ կամենա:
Գնահատենք այն, ինչ ունենք, օգտվենք ամեն կատարյալ բարիքից, որ պարգև է Աստծուց.
Այդ ժամանակ մահը կկորցնի իր մռայլ դեմքը և սարսափը:
Աղքատ ընտանիքի մը մայր Սուրիոյ մէջ Կրծքաքաղցկեղէ կը տառապի, և կարիքն ունի գործողութեան և ձեր օժանդակութեան Ձեր օժանդակութիւնը մեր անձնական խնամակալութեան ներքոյ է: Արմէն քահանայ Մելքոնեան Շնորհակալութիւն և Աստուած Օրհնէ ձեզ Account Holder LIOST - Light of the East Account Number BE59 9731 4104 6926 - BIC ARSPBE22 Adress:T.E.32 Antwerpen-Belgium Money Gram (Same name and adress above)

Օնլայն փոխանձում