Շենուդա Պապի լացի պատճառները.
«Եկեղացական կյանքում ներքին և արտաքին շատ փորձությունների եմ հանդիպել: Այն աստիճանի, որ ասել եմ, թե «Իմ ժպիտը արցունքներիս մի գույնն է»: Այսպես ասաց Շենուդա Պատրիարքը այն ցավերի և դժվարությունների մասին, որոնց դիմակայեց իր ողջ կյանքի ընթացքում, և մանավանդ իր գահակալությունից հետո`1971թվականին: Ղպտի ժողովուրդը սովոր չէր տեսնել իր Պապի արցունքները, քանի որ նրա արցունքները իր աչքերի բանտարկյալներն էին… Նա չէր արտահայտվում իր ժողովրդի առջև, ինչքան էլ վերքերը շատ լինեին, այլ փորձում էր ծիծաղի և փոքր հումորների միջոցով ծածկել այդ բոլորը, որպեսզի հայրը միշտ հզոր մնա իր զավակների աչքին, որոնք գուցե մտահոգվեն, երբ տեսնեն, թե հզորը լաց է լինում: Սակայն Պապի վերքերը և հոգևոր հոգսերը այնքան շատ էին, որ երբեմն անհնար էր դառնում թաքցնել այն: Պապը ընդամենը երկու անգամ լացեց: Առաջին անգամ 2004 թվականին` մի կնոջ`(Ուաֆա Կանստանտինի) պատճառով, որի համար ղպտիները բարկացած ցույցեր կազմակերպեցին եկեղեցու մեջ, Պապի շաբաթական դասախոսությունների ժամանակ: Դա պատճառ հանդիսացավ, որ ոստիկանությունը մտնի եկեղեցի և ձեռբակալի մի քանի երիտասարդների, որոնք նույնպես մասնակցում էին Պապի դասախոսություններին: Այս երևույթը բարկացրեց Պապին և դասախոսություն այդ օրը տեղի չունեցավ: Իր սովորությոան համաձայն Պապը առանձնացավ (Նատրուն) անապատի (Բիշոյի) վանքը: Պապը սովորաբար առանձնանում էր, երբ հայտնվում էր փակ ճանապարհների և անլուծելի խնդիրների առջև, որոնք կապված էին պետական պատասխանատուների հետ: Շենուդա Պատրիարքը շարունակեց իր առանձնությունը այնքան ժամանակ, մինչև պետական պատասխանատուները խոստացան ազատ արձակել ղպտի երիտասարդներին: Դեկտեմբերի 22 ին Պապը վերադարձավ եկեղեցի և այնտեղ հանդիպեց մեծ բազմության, որոնք ուրախությամբ սպասում էին իրենց Պատրիարքի վերադարձին: Եվ սա հենց առաջին անգամն էր, որ Պապը չկարողացավ իր ուրախության արցունքները թաքցնել իրեն սպասող բազմությունից, որոնցից հեռու էր եղել մի որոշ ժամանակ: Հուզված ձայնով Պապը նրանց ասաց. <<Ես հիմա չէ, որ ձեզ հետ եմ, դուք միշտ իմ սրտում էիք շարունակ, երբ ես ձեզնից հեռու էի գտնվում: Ապրեցի ողջ ժամանակը ձեր սրտում և շարունակում եմ ապրել ձեր սրտում: Շարունակեց Պապը հուզված ձայնով` ասելով` <<Երբ անապատի վանքը գնացի, ես ձեզ` բոլորիդ տարա իմ սրտի մեջ և իմ մտքի մեջ>>: Իսկ երիտասարդների համար, որոնք ձեռբակալվել էին, և ազատվել` ասաց. << Փառք եմ տալիս Աստծուն, որ հարցերի մեծ մասը լուծվեցին և մյուս մասն էլ լուծման ճանապարհին են>>: Իսկ այն երիտասարդների համար, որոնք ձեռբակալվել են առանց հանցանք կատարելու, պիտի շարունակեմ մնալ տխուր, և նրանք իմ աղոթքներում պետք է լինեն այնքան ժամանակ, մինչև որ դուրս գան բանտից և ազատության մեջ լինեն: Երկրորդ անգամ Պապը լացեց 2005 թվականին, երբ որոշ անծանոթ ուժերի կողմից, որոնք մինչև այժմ էլ անծանոթ են, կազմակերպվեց մի բեմադրություն, որտեղ վատաբանվում էր իսլամությունը, և կեղծ լուր տարածվեց, թե իբր Ալեքսանդրիայի եկեղեցինեից մեկն է կազմակերպել այդ բեմադրությունը իսլամի դեմ: Կեղծ լուրը ըմբոստության պատճառ դարձավ էլեկտրոնային բոլոր կայքէջերի, թերթերի և լրատվամիջոցների համար, որտեղ բողոք էր բարձրացվում եկեղեցու դեմ, թե իբր եկեղեցին է վարկաբեկում իսլամությունը: Չնայած Պատրիարքությունը իր հերթին հերքեց կեղծ լուրը եղածի մասին, բայց ցավոք հարցը հերքումով չավարտվեց: Բազմահազար իսլամներ հավաքվեցին Ալեքսանդրիայի`Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շուրջ, շրջապատեցին եկեղեցին այն ժամանակ, երբ ղպտիները աղոթում էին եկեղեցու մեջ: Նրանք քարկոծեցին եկեղեցին, ռումբեր և կրակ առաջացնող շշեր նետեցին նրա վրա: Ինչպես նաև հայհոյական և անհարգալից խոսքեր հնչեցրեցին քրիստոնյաների հասցեին: Այդ օրը ոստիկաններին հաջողվեց արգելել իսլամների մուտքը եկեղեցի: Սակայն ավերվածություններից զերծ չմնաց ավելի քան քսան տուն, խանութ, դեղատներ, որոնք վառվեցին ու թալանվեցին նրանց կողմից: Դրանք ղպտիներին պատկանող սեփականություններ էին: Այրեցին նաև Սուրբ Գրոց ընկերությունը, քանդեցին Միքայել Հրեշտակապետի կենտրոնը, որը պատկանում էր եկեղեցուն: Քանդեցին նաև եկեղեցապատկան` (Իզես) հիվանդանոցը, դանակահարելով մի կույս քրոջ: 2005թվականի Հոկտեմբերի 26 ին ղպտիները ըստ հերթական սովորության հավաքվել էին լսելու Պապի շաբաթական դասախոսությունը և ակնկալում էին նրանից լսել մխիթարիչ խոսքեր պատահած դեպքերի մասին: Բայց Շենուդա Պապի կոկորդը խեղդվում էր հուզմունքից երկար ժամանակ և չէր կարողանում սկսել իր խոսքը: Երբ փոքր ինչ հանգստացավ հուզմունքից, շարունակեց խոսել կատարված դեպքերի մասին, և պատասխանել հարցերին` ինչի մասին պատմում է այս տեսանյութը...
Post Views: 2,185