Ով անմեղ է կարծում իրեն, թող աչքի անկացնի այս տողերը…

Այն հավատացյալները, որոնք մասնակցում են Սուրբ Պատարագին բնականաբար ծանոթ են «Մեղա՜յ ամենասուրբ Երրորդութեանն» զղջման աղոթքին:
Այս աղոթքի երկրորդ պարբերության մեջ մենք զղջում ենք մեր հոգու, մտքի և մարմնի զորություններով մեղանչելու համար:
Հիմա առանձի-առանձին ծանոթանանք այդ զորությունների հետ և համոզվենք, որ մենք օրվա ընթացքում հարյուրավոր մեղքեր ենք գործում,
նույնիսկ առանց գիտակցելու, և առանց ուշադրության արժանացնելու: Նաև գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրս ամենահարմար առիթի դեպքում ասում ենք,
որ մեղավոր չենք կամ անմեղ ենք մենք… ապա…
Մեղա՜ հոգովս և նրա զորությամբ.. որո՞նք են հոգու զորությունները.
խորամանկություն, անզգամություն,
հանդգնություն, երկչոտություն,
շռայլություն, ժլատություն,
զեղխություն, անիրավություն,
չարահավանություն, հուսահատություն,
թերամտություն, մեղա՜յ Աստուծոյ:
Իսկ մտքի շարժումները սրանք են`
նենգություն, ատելություն,
խեթ նայել, մախանք, նախանձ
թուլություն, պոռնկական խորհուրդ,
արվական, իգական, անասնական, գրաստական,
գազանական, գիշերվա և ցերեկվա երազական
գիջություն և անրջական գարշ աղտեղություն. մեղա՜յ Աստուծոյ:
Մարմնի ցանկություններն են`
հեշտություն, պղերգություն, հորանջմամբ քնել,
պես-պես ախտերի մեջ զազրագործել.
հեշտալրութեամբ լսել, արատութեամբ նայել,
սրտով ցանկանալ. մեղա՜յ Աստուծոյ:
Սրանք մեզ հանդիպում են ամենուրեք, ուզենք թե չուզենք, իսկ
հնարավո՞ր է, որ մարդը երբևէ համարձակվի իրեն անմեղ համարել…
Փառք Աստծուն, որ հաստատեց Պատարագի խորհուրդը և
հնարավորություն ունենք Հայրերի հաստատած այս հրաշալի զղջման աղոթքի միջոցով
խոստովանել մեր մեղքերը ամեն կիրակի: