«Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ».

Armeens-Apostolische kerk / Hay araqelqan www.fatherarmen.com

Երբ կեղծում ենք մենք մեր դեմքը իրական, կորցնում ենք մեր պատկերը Տիրական: Օրհնյալ Տեր սովորեցրու մեզ Քո արդարությունը, մոլորվել ենք…Մենք Քրիստոսի Խաչափայտի աջակողմյան կամ ձախակողմյան ավազակների պատկերներն ենք: Կամ զղջում և արժանանում ենք խոստումին, կամ արդարանում և մեղադրվում ենք, կրելով արդարացի պատիժ: Մենք կամ հավատում ենք Աստծուն կամ չենք հավատում: Մենք կամ բորոտ ենք, կամ … Մանրամասն

Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը.

Ի՞նչ տրամադրությամբ քրիստոնյաները պիտի կարդան Աստծո խոսքը։ «Աստծո խոսքը,- գրում է մի հեղինակ,- մարդու խոսք չէ, հետևաբար չպետք է այն կարդալ այնպես, ինչպես սովորական գիրքն ենք կարդում։ Աստծո խոսքում անթեղված է հրաշագործ «զորություն… ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ. Ա 16)։ Հետևաբար, եթե ցանկանում ես հոգեշահ կերպով կարդալ Աստծո խոսքը, ապա. Ա. Ընթերցիր երկյուղածությամբ և աղոթքով։ … Մանրամասն

«Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:

Ինչո՞ւ եք ապշել, ինչո՞ւ եք ծուլանում, ինչո՞ւ եք հապաղում, ելե՛ք, փութացե՛ք այդպիսի ողորմած Տիրոջ մոտ: Հիվա՞նդ ես, ես ճարտար բժիշկ եմ. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին»: Ձրի եմ բժշկում, քեզնից չեմ պահանջում ոչինչ, այլ միայն բեր ինձ արտասուք, եթե մի կաթիլ էլ լինի, բավական կլինի քեզ քո նախկին առողջությանը հասցնել: Եթե մեղավոր ես, ես ողորմած … Մանրամասն