Ամբարիշտները չեն դիմանա դատաստանին. 2 հունիսի 2020թ.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020

Ողջույն ձեզ, մեր էջի հետևորդներ, և օրվա պատգամին սպասող սիրելի հավատացյալներ:

Պողաս առաքյալի մասին մենք արդեն գիտենք, որ նախկին Սավուղն էր փարիսեցի, որը հալածում էր քրիստոնյաներին և կարծում էր, թե Աստծուն պաշտամունք է մատուցում:                            Մինչև մի օր, նույն նպատակով Դամասկոս գնալիս տեսիլքով հայտնվեց նրան Հիսուս Քրիստոս և Նրա լույսը կուրացրեց Սավուղին: Սավուղը հասկացավ, որ իր ընթացքը սխալ է, և դարձի եկավ այնպիսի արագությամբ, և սկսեց Քրիստոս քարոզել բոլորին և այն էլ հիմնավոր ձևով՝ իր օրինակը մեջտեղ դնելով: Զարմանալի են Աստծու գործերը: Ինչո՞ւ ընտրեց Պողոսին:            Որովհետև գրքերը գիտեր և գրագետ էր: Իսկ ինչո՞ւ ընտրեց Պետրոսին այդ դեպքում, չէ որ նա էլ անգետ էր: Ուրեմն կարելի է հասկանալ, որ Աստված պատրաստակամ սիրտ է ընտրում,          ոչ թե գիտւոթյուն: Հռոմեացիներին ուղղված այս նամակը առանձնապես բացատրության կարիք չունի, որովհետև մարդկանց անհավատության ու անիրավության պատճառով Աստծո բարկությունը երկնքից պիտի իջնի նրանց վրա, որոնք ճշմարտությունը անիրավությամբ են պահում: Ոչ ոք արդարանալ չի կարող, քանի որ Աստված իր երեք զորությունները ի սկզբանե հայտնել է ամեն մարդու:

Ամեն մարդ գիտե որ Աստված կա, բայց Ատսծուն վայել ակնածանք չունի Նրանից: Աստծուն վայել փառքը փոխեցին իրենց երկրպագության առարկաների հետ և իրենց սեփական փառքի հետ խառնեցին: Իմաստության գիրքն ասում է, որ Աստված մարդու սրտի ճշմարիտ Վերակացուն է, և լեզվի ունկնդիրը: Այդ պատճառով Աստված տեսնելով ամբարիշ մարդկանց սրտի ցանկությունը, թույլ տվեց, որ մարդիկ մատնվեն պիղծ ցանկությունների, անարգեն իրենց մարմինները, քանի որ Աստծո ճշմարտությունը փոխարինեցին ստով և հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ՝ Արարչին, որ օրհնեալ է հավիտեան: Հիմա հասկանալի է, թե ինչու Աստված ընտրեց քրիստոնյա հալածող Պողոսին, նա հալածում էր ըստ օրվա պահանջի, սակայն նրա սիրտը մաքուր էր և կարող էր հակառակ նպատակի ծառայել: Այսօրվա Ավետարանները նկարագրում են նաև Հիսուսի մկրտությունը Հորդանանում, երբ երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. 

«Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»: Ուրեմն սիրենք Աստծո սիրելի Որդուն՝ մաքուր սրտով, կատարյալ հավատքով, իսկ մեղանչելու պարագային մեզ ևս կների Տէրը, ինչպես ներեց Պողոսին՝ և բոլոր նրանց, որոնք մաքուր սիրտ ունեն: Ինչպես  առաջին սաղմոսն է ասում. «Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ, քանզի Տէրը գիտէ արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում»։  Իսկ Աստծուն մաքուր սրտով փնտրողները նման են ջրի եզերքի տնկված ծառին, որ պտուղը ժամանակին է տալիս և նրա տերևը չի թափվում:

 

Աղոթենք միասին.

Փարատեա՛ զցաւս եւ բժշկեա՛ զհիւանդութիւնս ի ժողովրդենէ Քումմէ, Տէր Աստուա՛ծ մեր, եւ շնորհեա՛ ամենեցուն զկատարեալ առողջութիւն նշանաւ ամենայաղթ խաչիւ Քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ: Դու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերա՛ր եւ բազումողո՛րմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, Որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւի՛չդ բարեաց, պարգեւեա՛ զառատ ողորմութիւն Քո ի վերայ արարածոց Քոց ըստ իւրաքանչիւր պիտոյից, յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երորդութիւնդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 1.18-25

18 Արդարեւ, Աստծոյ բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան եւ անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում: 19 Ինչ որ կարելի է իմանալ Աստծոյ մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց. 20 արդարեւ, ի սկզբանէ աշխարհի Աստծոյ աներեւոյթ յատկութիւնները, այն է՝ նրա մշտնջենաւորութիւնը եւ զօրութիւնը եւ Աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են նրա ստեղծածների մէջ. այնպէս որ ամենեւին արդարանալ չեն կարող. 21 որովհետեւ ճանաչեցին Աստծուն, բայց իբրեւ Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, եւ նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցին: 22 Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում եւ յիմարացան: 23 Եւ անեղծ Աստծոյ փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների: 24 Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մէջ. 25 նրանք փոխանակեցին Աստծոյ ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ՝ Արարչին, որ օրհնեալ է յաւիտեանս: Ամէն: