ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Պետք է վախենանք ոչ թե մահից` այլ... անտեսված պարզ բաներից.
Ապրել որպես առաջին քրիստոնյա` առանց մկրտության:
Մկրտվել որպես պարտականություն, ապրելով հին կյանքով.
Վայելել Աստծո ստեղծածը` առանց հաշվի առնելու Ստեղծողին:
Կոչվել Սուրբ Հոգու տաճար` մաքուր չպահելով տաճարը:
Անարգել Աստծո պատկերը ունեցող մեր նմանին, բայց սիրել Աստծուն:
Աստծուց տրված իշխանությունը գործածել ժողովրդին հալածելու համար:
Աստծո շնորհ` հարստությունը պաշտել Աստծու փոխարեն:
Ապրել մարդկային օրենքներով, բայց ակնկալել Աստծո ողորմությունը:
Անտեսել Տերունական օրը` կիրակին, Պատարագը, ծուլության պատճառով չգնալ Եկեղեցի և չմասնակցել համընդհանուր աղոթքին և անհաղորդ մնալ...
Անտեսել Աստվածաշնչյան ճշմարտությունները, և առաջներդվել ու իմաստասիրել մարդկային տրամաբանությամբ:
Մոռանալ հոգևոր պարտականության մասին, մարմնավորի պատճառով:
Այս և նման այլ բաների համար կարելի է վախենալ, թէ չէ մահը սրանց տրամաբանական ավարտն է, և ըստ ապրած կյանքի էլ կլինի հատուցում :
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Ա թուղթը 1.13-25
13 Ուստի, գօտեպնդելով ձեր միտքը, զգաստ, կատարեալ յոյսով սպասեցէ՛ք Յիսուս Քրիստոսի յայտնութեան ժամանակ ձեզ հասանելիք շնորհին: 14 Իբրեւ հնազանդ որդիներ՝ մի՛ կերպարանուէք նախկին՝ ձեր անգիտութեան ժամանակուայ ցանկութիւններով. 15 այլ, նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կեանքով սո՛ւրբ եղէք. 16 քանի որ գրուած է. «Սո՛ւրբ եղէք, որովհետեւ սուրբ եմ ես»: 17 Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ: 18 Իմացէ՛ք, որ ապականացու արծաթեղէնով եւ ոսկեղէնով չէ, որ փրկուեցիք ձեր հայրենաւանդ ունայն ընթացքից, 19 այլ՝ թանկագին արեամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է ինչպէս մի գառ. 20 նա, որ նախասահմանուած էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երեւաց ժամանակների վախճանին ձեզ համար. ձեզ, 21 որ նրա միջոցով հաւատացիք Աստծուն, որը յարութիւն տուեց նրան մեռելներից եւ փառաւորեց, որպէսզի ձեր հաւատը եւ յոյսը լինեն Աստծոյ վրայ: 22 Արդ, մաքրեցէ՛ք ձեզ՝ հնազանդուելով ճշմարտութեանը, առանց կեղծաւորութիւն խառնելու եղբայրասիրութեան մէջ, մաքուր սրտով ջերմօրէն սիրելով միմեանց: 23 Վերածնուեցէ՛ք ոչ թէ ապականութեան ենթակայ սերմից, այլ անապականից՝ Աստծոյ կենդանի եւ մշտնջենական խօսքով. 24 քանզի «ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ՝ թափւում, 25 բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»: Այսինքն՝ այն խօսքը, որ աւետարանուեց ձեզ: