Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Յիշի՛ր քո Արարչին քո երիտասարդութեան օրերին, քանի դեռ չեն եկել դառնութեան օրերը. Ժողովող 12:1
Փառք Աստծուն մեր երիտասարդների համար, որ մեր ապագան են:
Երիտասարդի աղոթք
Արարիչ իմ և Տեր իմ, Փրկիչ իմ և Հայր իմ,
Որ անհոգս մանկություն ինձ շնորհելով հասցրել ես
երիտասարդության: Շնորհիր այժմ, որ Քո ճշմարիտ
Խոսքի համաձայն ապրեմ՝ իմ երիտասարդության օրերին միշտ
Քեզ հիշելով: Քո խոսքերը պահող դարձրու ինձ, որպեսզի
ավելանան իմ կյանքի օրերը:
Տե՛ր, Դու, որ արու և էգ ստեղծեցիր մարդուն
եվ միմյանց սիրելու օրենքը դրեցիր մեր մեջ,
հիմա, ո՜վ Աստված, օրհնիր իմ սիրած /աղջկան/ տղային՝
հավատարմություն և ժուժկալություն շնորհելով:
Օրհնի՛ր մեր սերը՝ անարատ կուսությամբ մեզ պահելով
Եվ Սուրբ ամուսնության Պսակին արժանացնելով:
Օրհնիր նրա ծնողներին՝ նրանց իմաստություն տալով,
որպեսզի հաշտվեն ու հանդուրժեն այն մտքի հետ,
որ նրանց ցանածը ուրիշն է հնձելու:
Օրհնիր ծնողների՛ս, իսկ ինձ էլ նրանց պատվելու շնորհ արա:
Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին,
որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 9.37-49
37 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»: 38 Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել. 39 քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է: 40 Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: 41 «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղի, նրա համար աւելի լաւ կլինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր: 42 Եւ եթէ քեզ գայթակղում է քո ձեռքը, կտրի՛ր, դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն՝ անշէջ կրակի մէջ: 44 Եւ եթէ քո ոտքն է գայթակղում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: 46 Եւ եթէ քո աչքն է գայթակղում քեզ, քաշիր-հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծոյ արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, 47 ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգում, 48 որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի: 49 Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէջ ունեցէ՛ք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»: