hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Կատարելն է դժվար, մեղադրել բոլորն էլ կարող են…
Մի տանուտեր հավատարիմ ու պիտանի ծառա ուներ, ում իր ողջ ունեցվածքի վրա էր կարգել:
Մի օր երկուսով զրուցում էին Ադամի անհնազանդության և ընդդեմ Աստծո պատվիրանի` պտղի ճաշակման մասին:Ծառան էլ, Ադամի այդպիսի անհաստատ մտքի վրա զայրանալով, ասաց.
– Տե՛ր, Աստծո պարագային ոչինչ չունեմ ասելու, բայց եթե դու ինձ սաստիկ հրաման տայիր, երբեք զանց չէի առնի: Տերը լռեց: Օրեր հետո, երբ ծառան զգոնության մեջ չէր և Ադամի վերաբերյալ ասածները չէր հիշում, նրան փոքր սափոր տվեց, որ ծածկված էր, բայց ոչ փակված, և ասաց.
– Քեզ հանձնարարում եմ պահել այս ամանը, բայց եթե այն բացես, ինձ մոտ եղած քո ամբողջ վարձից և խնամքից հավիտյան կզրկվես:
Եվ այս մասին բազմաթիվ անգամներ նրան հիշեցրեց: Իսկ ծառան, գնալով սենյակ, միառժամանակ սկսեց տարուբերվել զանազան մտքերի ու փորձությունների հողմով՝ կամենալով իմանալ, թե ի՛նչ կա սափորի մեջ: Եվ բազմիցս նայելով ու շրջելով` խորհեց. «Ի՞նչ պիտի լինի, եթե բացեմ, այստեղ մենակ եմ, ոչ ոք ինձ չի տեսնում: Եթե մեկն ինձ հարցնի, կուրանամ, քանի որ վկա չկա, որ ինձ դատապարտի»: Ապա սափորը բացեց, և թռչունը, որ մեջն էր, փախավ: Այդ ժամանակ հույժ տրտմեց, որովհետև մտահղացումը հասկացավ: Երբ տերը հարցրեց նրան ամանի մասին, ընկնելով նրա ոտքերը` թողություն էր հայցում, ինչին սակայն չարժանացավ: Տերը նրան ասաց.
– Ո՜վ ծառա, չար և ինքնահավան, դու, որ մեր նախահորն անհնազանդության համար դատում էիր` քո մտքի հաստատակամությունը գովելով իմ առաջ, քեզ դատապարտեցիր: Արդ, հեռո՛ւ գնա ինձնից, որպեսզի իմ երեսն այլևս չտեսնես:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ