Քրիստոնյայի պատասխանը հստակ է. առակ / hogevor qarozner հոգևոր քարոզներ

– Երկու բարեկամ, մեկը` քրիստոնյա, մյուսը` իսլամ, գնում են նույն քաղաքը: Իսլամը միշտ գովաբանում է իր կրոնը, իր մարգարեին, իր գիրքը և այլն: Քրիստոնյան պարզապես լսում է միայն:
Մի պահ ճանապարհը բաժանվում է երկու ուղղությունների, և նրանք չեն կողմնորոշվում, թե իրենց գնալիք ճանապարհը որն է: Խաչմերուկում մի դամբարան կար, իսկ դիմացից մի մարդ էր գալիս: Քրիստոնյան անմիջապես դառնում է դեպի գերեզմանը և բարձրաձայն հարցնում.
«Ո՜վ գերեզմանի մեջ ննջող բարի մարդ, ասա մեզ, ո՞ր ճանապարհը մեզ կտանի մեր գնալիք տեղը»:
Իսլամը զարմանում է և ծիծաղում.
«Ա՛յ մարդ, – ասում է քմծիծաղով, – կենդանի մարդը այնտեղ է կանգնած, նրան չես հարցնում և այս մեռածի՞ն ես հարցնում:
Մեռածը, Աստված գիտի` ուր է»:
Քրիստոնյան շրջվում է դեպի իսլամը և ասում.
«Տե՛ս, դու ասում ես, որ ձեր մարգարեն է փրկիչը: Բայց նա մեռած է, գերեզմանը հայտնի է, ուր ոսկորներն են հանգչում: Բայց Քրիստոսը, նույնիսկ ձեր հավատքն էլ է խոստովանում,
ողջ է և երկինք համբարձված: Դու ասում ես, որ մեր ճշմարտության ճանապարհը` Աստծո տանելիք ուղին, մեռյալին հարցնենք:
Իսկ մենք ասում ենք.
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Միայն ինքն է Տերը և ճշմարիտ Փրկիչը»:
«Երկու ուխտավոր».