Հայր ու որդի դաշտում աշխատելիս, ամեն օր ընդմիջման ժամին նստում են հաց ուտելու:
Հայրը ուտելուց առաջ ասում է.
– Է ՜հ Աստված, դու արժան անես այս հացը մեզ:
Անցնում են երկար օրեր, մի օր էլ նստում են հաց ուտելու, որդին նախապես բարկանում է հոր վրա, ասելով.
-Հացը դեմդ դրած է, կեր էլի, էլ ինչո՞ւ ես խնդրում ամեն անգամ…
Պատասխանը չի ուշանում…
Այդ պահին երկնքից թռչող բազեն ծրտում է տղայի բաժին ճաշի մեջ:
Տղան ներողություն է խնդրում հորից, իսկ հայրը իր բաժինը կիսում է
որդու հետ և նրանք գոհություն հայտնելուց հետո ճաշակում են միասին:
Հ.Գ
Ամենուրեք բազեներ կան, որ պատասխանում են մեզ, երբ չենք գոհանում
Հիշենք այդ մասին…