Archive For The “Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017” Category

Աղքատն առանց հացն առնելու, օրհնություն չի տա.

Ամենամեծ բարոյական հարստությունն է քեզ համար, սիրելի Թոռնի՛կ, եթե կարողանաս ժողովրդի սերն ու համակրությունը դեպի քեզ գրավել. աշխարհի բովանդակ ոսկին դրա հետ չի հավասարվի:

Read more »

Սուրբ Կոստանդիանոս թագավորի և նրա մոր` Հեղինեի հիշատակության օրն է այսօր:

Սուրբ թագուհին փառքով վերադառնում է Կոստանդնուպոլիս՝ իր հետ բերելով սուրբ խաչափայտի մասունքը, և կարճ ժամանակ անց, 330 թ., հարազատ որդու գրկում խաղաղությամբ ավանդում է հոգին 80 տարեկան հասակում:

Read more »

Սուրբ Էջմիածնի տոնն է այսօր. «Միածնաէջ Տաճար անշարժ, հրաշակերտ, Դուն Տիրոջ Տուն՝ ես խորհուրդիդ աշակերտ»:

«Այս տաճարում և աստվածընկալ ու պայծառացած սուրբ նշանների առջև և սուրբ վայրում երկյուղածությամբ խոնարհվելով երկրպագում ենք և Քո սուրբ, հրաշալի և հաղթող տերությունը փառավորում ու Քեզ՝ Քո Հոր և Սուրբ Հոգու հետ, մատուցում ենք օրհնություն և փառք, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»։

Read more »

Օր Շաբաթ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից.

Տէ՛ր, ողորմի՛ր մեզ. Յանուն Սուրբ Գրիգորի եւ նրա լուսաւոր զաւակների, որոնց միջոցով ճանաչեցինք մեր Փրկիչդ, որոնց միջոցով հալածեցիր դեւերի բազմութիւնը Հայաստան աշխարհից, այժմ էլ սատանայի՛ն հալածիր մեր մերձակայքից: Սուրբ Գրիգոր Լուսավորչի արթուն հոգին և զորավոր աջը թող պահապան լինի Հայաստան աշխարհին և ժողովրդին հայոց, այնպես ինչպես բազմամյա չարչարանքներից հետո մեր ողջ ազգը բերեց քրիստոնեության: Գթա՜ Տե՜ր և ողորմիր.

Read more »

Եպիսկոպոսը թույլ չտվեց թագավորին տաճար մտնել…

Ժողովրդի բազմությունն այս տեսնելով ձայնակցում էր գորովագին և դառնապես լալիս էր թագավորի հետ: Այս ասելով՝ թագավորը խոնարհությամբ ու զվարթ դեմքով ելավ և ետին տեղերը գնալով՝ ապաշխարողների շարքերում մնաց: Այսպիսին էր թագավորի հավատն ու երկյուղը առ Աստված և սերն ու հնազանդությունը Նրա քահանաների հանդեպ:

Read more »

Սուրբ Գայանեի և երկու կույսերի հիշատակության օրն է այսօր:

Յուրաքանչյուրս մեր կարողության չափով խնդրենք Աստծուն, որ անսասան պահի մեր եկեղեցին, խաղաղություն հաստատի մեր երկրում և անվտանգ պահի մեր բանակը հանուն իր սրբերի, որոնք նահատակվեցին և թաղվեցին մեր հողում: Խնդրենք Աստծուն, որ օգնի մեզ փոփոխություն կատարել մեր սրտերում, հասկանալու համար թե ինչ է մեզնից պահանջում քրիստոնեությունը և որն է մեր ապրելու նպատակը և պարտականությունը:

Read more »