Տատյանան տանը արտասանում էր երանելի Սերաֆիմին նվիրված օրհներգը:
Նա հաճախ էր իր աղոթքներում դիմում նրան` օգնություն ու մխիթարություն խնդրելով,
և երանելին արձագանքում էր նրա խնդրանքներին: Ահա հիմա էլ սիրտը մտազբաղ է`
ի՞նչ նվիրի իր ընկերուհուն` Նատալյային անվանակոչության օրվա առիթով:
Անսպասելի մի միտք ծագեց` նվիրել Սերաֆիմ Սարովսկու սրբապատկերը, այն, որի առջև աղոթում էր:
Տատյանան փորձում էր ազատվել այդ մտքից, բայց նրան չէր հաջողվում:«Նվիրե՞մ, թե՞ ինձ թողնեմ», մտատանջվում էր նա:
«Նվիրի՛ր,- ասես շշնջում էր մեկը նրա ականջին,Նատաշան երիտասարդ է, կաղոթի ս.Սերաֆիմին և Աստված կտա, անձնական կյանքն էլ կկարգավորվի»:
«Ախր ես էլ եմ սիրում աղոթել այս սրբապատկերի առաջ,- համոզիչ փաստարկներ եր գտնում Տատյանան: Այս սրբապատկերից երևի ինքն էլ ունի»:
Նա տատնվում էր: Դա նույնիսկ ամուսինը նկատեց:
˗ Քեզ ինչ˗որ բա՞ն է անհանգստացնում, Տանյա:
Ի՞նչ է պատահել:
˗ Ոչինչ: Փառք Աստծու,˗ պատասխանեց նա: Բայց մտածեց.
«Ամուսնուս հո չեմ պատմելու իմ տարակուսանքները: Կծիծաղի»:
Երեկոյան աղոթելիս Տանյան մերթընդ-մերթ նայում էր ս.Սերաֆիմի սրբապատկերին, և նրան թվում էր, որ նա կշտամբանքով է իրեն նայում:
Գիշերը վատ քնեց և արթնացավ գլխացավով:
«Ինչի՞ համար եմ ես տանջվում,˗ գրգռված մտածեց Տատյանան:
Ի՞նչ բան է սա»:
«Ագահությո՛ւն»,˗ հնչեց ներսից մի ձայն:
˗ Ագահություն…,˗ խուլ կրկնեց նա և չգիտես ինչու` սկսեց շոգել:
Սեպտեմբերի ութին` անվանակոչության օրվա կապակցությամբ
շնորհավորում էին Նատալյային, նրա համար երգեցին
«Բազում տարիներ» երգը: Երբ անվանակոչիկը նվերների մեջ տեսավ
Սերաֆիմ Սարովսկու սրբապատկերը, Նատաշան անմիջապես
ձեռքը վերցրեց:
˗ Ի՜նչ գեղեցիկ է: Այնքա՜ն էի ուզում ունենալ այս երանելի սրբի պատկերը,
Եվ կռանալով դեպի ընկերուհին` հարցրեց. Խոստովանի՛ր, քեզ համար ծա՞նր է
նրանից բաժանվելը:
˗ Ծանր էր,˗ հոգոց հանեց Տատյանան,˗ բայց ես հաղթահարեցի ինձ:
Հաջորդ օրը Տանյան հենց որ աշխատանքի հասավ, նրան դիմավորեց ընկերուհին` Վալենտինան, ասելով.
˗ Դե, ընկերուհիս, դու ինձ երեկ խայտառակեցիր:
˗ Ե՞ս: Խայտառակեցի՞ ˗ զարմացավ Տատյանան,
ջանալով վերականգնել անցած օրվա դեպքերը:
˗ Այո՛, դո՛ւ,˗ ժպտաց Վալենտինան և Տանյային մի
փաթեթ մեկնեց:˗ Սա քեզ` ծննդյան օրվա առթիվ:
˗ Իմ ծննդյան օրվա՞,˗ զարմացավ Տատյանան:˗
Բայց չէ՞ որ այն շատ վաղուց է անցել: Դու ինչ է, մոռացե՞լ ես:
˗ Ո՛չ, չեմ մոռացել, ես այն շատ լավ եմ հիշում: Այս
նվերը,˗ Վալյան ցույց տվեց չբացված մի մեծ փաթեթ,˗
ես այն ընտրել եմ հենց քո աշխարհ գալու օրվա առթիվ: Բերեցի տուն,
մի լավ նայեցի և… չկարողացա նրանից բաժանվել: Խանութ գնացի և քեզ մի բաժակ գնեցի, իսկ այս սրբապատկերը,˗ Վալենտինան փաթեթից հանեց
նվերը,˗ թողեցի ինձ: Իսկ երեկ, երբ դու խոստովանեցիր, թե դժվարությամբ ես բաժանվել քո նվեր բերած սրբապատկերից, ես ամաչեցի: Ների՛ր ինձ:
Տատյանան խաչակնքեց, համբուրեց սրբապատկերը, հետո գրկեց Վալենտինային:
Այդ պահին եկավ Նատաշան:
˗ Ինչ որ բա՞ն է պատահել,˗ ողջույնի փոխարեն հարցրեց նա:
˗ Պատահել է,˗ պատասխանեց Տատյանան:˗ Հրաշք է կատարվել.
Մի՛ վախնար, միա՛յն հաւատա / HOGEVOR QAROZNER, HOGEVOR BADQAMNER, fatherarmen
ս. Սերաֆիմն ինձ մոտ է վերադարձել: