Posts Tagged “hogevor qarozner”

«Ահավոր է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը».

Երբ զղջում ենք մեղքի համար, Աստված մեզ հետ հաշտվում է, երբ մեղքը խոստովանում ենք, Աստված մեզ ներում է շնորհում, և երբ ապաշխարում ենք, պատիժներից ազատվում ենք։ Բայց եթե դու մեղքդ չես թողնում, Աստված էլ մեղքիդ պատիժը չի թողնում։ Եթե դու դեպի Աստված չես դառնում, Նա էլ դեպի քեզ չի դառնում։

Read more »

Սուրբը Խաչի նշանով բժշկեց կնոջը:

Հասկացիր, ուրեմն, թե ինչ վիրավորանք ես հասցնում քո զարդարվելու և պճնվելու մոլուցքով բոլոր իրերի Արարչին, սքանչելի ստեղծագործողին, որը կերտել է մեր գեղեցկությունը:

Read more »

Հրաժարիմք. «Մարդու գործած բոլոր մեղքերն արդյունք են չարի խաբեության և մարդու թույլ ու հեշտասեր կամքի»։

Այսպես ուրեմն, սատանայի միջոցով մեղանչում ենք ու նրա հետ դատապարտվում, Աստծո միջոցով մեղքից սրբվում ու Նրա հետ հավիտյանս թագավորում։ «Չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծո դեմ, քանզի ով ուզում է այս աշխարհը սիրել, իրեն թշնամի է դարձնում Աստծուն»

Read more »

«Այն ամենն, ինչ մի անգամ խոստովանում ես, կորցնում ես, լինի մեղք, թե առաքինություն».

Դատաստանի ժամանակ մեզ հիշեցվելու են միայն այն մեղքերը, որոնք այս կյանքում թողության չեն արժանացել։ Այս իրողությունը պատկերավոր կերպով ներկայացվում է այսպես. ամեն անգամ, երբ մարդ մեղանչում է, նրա մեղքը գրի է առնվում նրա պահապան հրեշտակի կողմից, ով տեսնում է նրա բոլոր գործերը։

Read more »

Մեղքերի խոստովանություն.

Երբ մարդ վիշտ կամ ներքին խնդիրներ է ունենում, որոնք տանջում են նրա հոգին, կարիք է ունենում իր ներքին անցուդարձի մասին որևէ մեկին պատմելու։ Սա տեղի է ունենում, օրինակ, այնժամ, երբ հիվանդը դիմում է հոգեբանին՝ պատմելով նրան իր անհանգստություններն ու ներքին խնդիրները։ Մեղքը նույնպես «խնդիր» է, ցավ և հիվանդություն…

Read more »

Կիրակի, որ կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի.

Խնդա և զվարճացիր Աստծո հարսնացած եկեղեցի, որովհետև Տերերի Տերը քեզ ընտրեց և հաճեց քո մեջ բնակվել: Երկրպագում ենք Քեզ Քրիստոս Թագավոր, որ Սուրբ Առաքյալներիդ միջոցով Քեզ ճանաչել տվեցիր, մեր հայրերի Տեր Աստված:

Read more »