hogevor qarozner հոգևոր քարոզներ 6
hogevor qarozner հոգևոր քարոզներ
Աստծո խոսքը սերմ է.
Ինչպես որ հողն է աճեցնում այն, ինչ սերմանվում է իր մեջ, այդպես էլ հողեղեն մարդու բնությունն է պտղաբերում այն, ինչ սերմանվում է իր մեջ՝ մեղքի փուշ կամ առաքինության ծաղիկ։
Հետևաբար, Աստծո պատվիրանների լույսը թող լո՛ւյս տա մեր եղբայրության հոգում, ու ամեն տեսակի բարի ծաղիկներ աճեն նրա մեջ (Հովհաննես Երզնկացի)։
Մեր նյութական մարմինն հող է, միտքը՝ մշակ և հողագործ, սերմը՝ Աստծո օրենք՝ թե՛ բնականը, թե՛ գրավորը, թե՛ Ավետարանը։
Ինչպես մշակը, որ շտեմարանից վերցնելով սերմը՝ բերում և ցանում է, այնպես էլ մեր միտքը, Սուրբ Գրքի շտեմարանից վերցնելով Աստծո օրենքների սերմը, հավատի իմաստությամբ, իբրև ջրով, ոռոգում է այն՝ միշտ մտքում հիշելով այս աշխարհից մահվամբ դուրս գալու մասին, «խորհելով վերին բաների մասին, ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմում» (Կող. Գ 2)։ Այն նման է ջրի և զվարթարար ցողի։ Իսկ հավատի դավանությունը սրտով ու լեզվով խոստովանելը նման են արևի, որը ծագում է և սնուցում հոգևոր բույսերը։ Ապա մեր հողը պտղաբեր է դարձնում բույսերի արմատը, որ հաստատված է հոգում, և մարմնի զգայարաններում ծաղկեցնում է զանազան անուշահոտ առաքինություններ՝ այստեղ պտղաբերելով գործով, իսկ հանդերձյալ կյանքում՝ արդյունքով և ըստ գործերի հատուցմամբ (ս.Գրիգոր Տաթևացի)։
«Աստծո խոսքը սերմ է, – գրում է մի հեղինակ, – արտը, ուր ցորեն չի ցանվել, աճեցնում է մարդու սննդի համար անպիտան որոմ, որն հյութեղ ու գեղեցիկ է, քանի դեռ մատաղ է, և այլանդակ, երբ չորանում է։ Այդպիսին է նաև այն մարդու սիրտը, որի մեջ չի ցանված Աստծո խոսքը. այն մեղքով ապականված իր բնությամբ ոչ մի բարի, աստվածահաճո բան աճեցնել չի կարող։
Մեր բնատուր հատկությունները կարող են գրավիչ լինել, քանի դեռ լեցուն են պատանեկան եռանդով, խանդավառությամբ, երիտասարդության պոեզիայով։ Ծերանալիս (մի քանի երջանիկ բացառություններով) մարդու մեջ գերիշխում է բոլորիս այնքան հայտնի չոր,
վանող եսասիրությունը։ Սակայն երբ մարդու սիրտը հավատով ընդունում ու պահում է Աստծո խոսքի՝ կենդանի խոսքի սերմը, ապա մաքրագործվում է անպիտան որոմներից՝ կրքերից ու բղջախոհությունից։ Սերմը սրբագործում ու կերպարանափոխում է սիրտը և
թթխմորի պես, որ խառնվում է ալյուրին, մնալով նրա մեջ՝ վերածվում է հավիտենական կյանքի սերմի, ինչպես ինքն է հավերժ կենդանի ու «կյանքի խոսք» (Ա Պետր.1: 23, Ա Հովհ. 2:17, Մատթ.13: 33) (Փիլիպ. Բ 16, Գործք Ե 20): Այդժամ նաև ծերության մեջ «երիտասարդությունը նորոգվում է արծվի պես» (Սաղմ. ՃԲ 5) 3։
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից.
Մարդու սիրտը, որի մեջ չի ցանված Աստծո խոսքը. այն մեղքով ապականված իր բնությամբ ոչ մի բարի, աստվածահաճո բան աճեցնել չի կարող։
hogevor qarozner հոգևոր քարոզներ 6