Փորձիր քեզ: Կարողանո՞ւմ ես ներել այս կերպ… hogevor karozner

Մի հոգևորական պատմեց այս իրական պատմությունը… 
– Երիտասարդ տարիներին ես սարսափելի վեճ ունեցա մտերիմ ընկերոջս հետ: Երբ երեկոյան պատրաստվում էի աղոթքի, զգացի,
որ Տերունական աղոթքի ներելու մասին տողերը չեմ կարողանում արտաբերել, որովհետև անգամ մտքումս նրան ներելու ցանկություն չունեի:
Դիմեցի իմ հոգևոր հորը. Ինչպե՞ս վարվեմ: 
Նա նայեց ինձ միամիտ, անմեղ հայացքով և ասաց. 
– Ի՞նչ խնդիր կա, երբ դու աղոթելիս հասնես այն տողերին, որտեղ ասվում է, թող մեր պարտքերը,
ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին, նկատի ունենալով քո ընկերոջը, ասա. 
«Տեր Աստված մի թող իմ մեղքերը, ես նրան չեմ ներում և երբեք էլ չեմ ներելու»: 
 
Ես սարսափահար եղա, ինչպես կարող եմ խնդրել Աստծուն, որ նա ինձ չների: 
Հայր սուրբը մնում էր անդրդվելի. Ճիշտը մնում է ճիշտ…Եթե չես կարող ներել,
ուրեմն չես կարող խնդրել Աստծուն, որ Նա քեզ ների: Գնա՛ այստեղից: Ես գնացի, 
և երբ աղոթելիս հասա այդ տեղին, չկարողացա արտահայտել այդ բառերը: 
Մի քանի օր շարունակ ես գնում էի հայր սուրբի մոտ և ասում, որ չեմ կարողանում: 
– Դե ի՞նչ, ասաց նա. Եթե չես կարողանում, անցիր այդ մասը, բաց թող և անցիր հաջորդին:
Ես դա էլ փորձեցի, բայց չստացվեց, որովհետև ինքս ներման կարիք ունեի,
Աստծո գթասրտության կարիք ունեի և չէի կարող խնդրել նրան, որ առհասարակ մոռանա իմ մասին:
Կորցրել էի խաղաղությունս և քիչ էր մնում խենթանայի: Երբ նորից վերադարձա իմ հոգևոր հոր մոտ, նա ինձ ասաց հետևյալը. 
 
Փաստորեն մնում է մի ելք: Երբ հասնես այդ տեղին ասա.
«Տեր Աստված ներիր իմ մեղքերը այնքանով, որքանով ես եմ ներում»: Իսկ հետո քո գործը կլինի ներել սովորելը:
Եվ նա ինձ ստիպեց, երկար ժամանակ խորապես մտածեմ իմ բոլոր հարաբերությունների մասին, բոլոր մարդկանց հետ,
ովքեր իմ շրջապատում էին, և իմ առաջ սուր և հստակ հարց դնեմ.
Ո՞ւմ եմ ներում ամբողջ հոգով, 
Ո՞ւմ եմ ներում ինչ-որ չափով, 
Եվ ո՞ւմ ընդհանրապես չեմ ներում և փորձում եմ մոռանալ նրա մասին:
 
Դա բավականին երկար ժամանակ զբաղեցրեց և ինչ- որ պահի ինձ պարզ դարձավ: Այս ամենը խենթություն է: Որովհետև իմ հոգու մեջ ներելու ունակությունը կապված չէ ներելու ցանկության հետ: Ես ուզում էի ներել, միայն ներվելու համար, սակայն իրական ցանկություն չկար, որովհետև եթե չլիներ Աստծո ինձ ներելու այս թեման, ես չէի էլ անհանգստանալու այս մասին: Կարո՞ղ եմ ես ներել, թե ոչ: Եվ քիչ-քիչ ես սկսեցի աղոթել այսպես. «Տեր Աստված ներիր, որովհետև ես էլ եմ ներում»: Կարծում եք դրանով վերջացա՞վ: Ոչ դա դեռ սկիզբն էր: Այդ սկիզբը շարունակվում է մինչև օրս: Որովհետև կյանքի ընթացքում հասկանում ես, որ իրական ատելություն, չարություն որևէ մեկի հանդեպ քո մեջ չկա, բայց երբեմն զեղումներ լինում են…
Կյանքը ինքնաքննության համար տրված որոշակի ժամանակահատված է, հասնելու համար գերագույն նպատակին` հանդիպում Աստծու հետ, դեմ առ դեմ: