Աստված խոսում է մեզ հետ, երբ բացում ենք Ավետարանը: hogevor qarozner

Կարդանք մեկական տող և փառք տանք Աստծուն, որ Իր մարգարեների միջոցով խոսում է մեզ հետ ամեն օր.. Ահա՛ այն գոհարները… Օսեե Ձեզ համար արդարութեան սերմեր ցանեցէ՛ք եւ կենաց պտուղ քաղեցէ՛ք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտռեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ։ Ամոս Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը … Մանրամասն

«Զղջումն» «Մեղայ Ամենասուրբ Երրորդութեանն» / հոգևոր քարոզներ /

Armeens-Apostolische kerk / Hay araqelqan

Մեղքերի ընդհանրական խոստովանության այս աղոթքը (կոչում ենք նաև «Մեղա»՝ ըստ առաջին բառի), որ 10 հատվածից է կազմված, հավատացյալը կամ հավատացյալների խումբն ասում է քահանայի առաջ, ծնրադիր։ Քահանան ինքն է այն կարդում կամ հավատացյալների խմբից մեկը, և ամեն հատվածից հետո հավատացյալների խումբը «Մեղայ Աստուծոյ» է արտասանում, որին ի պատասխան քահանան ասում է. «Աստուած թողութիւն շնորհեսցէ», այսինքն՝ … Մանրամասն

«Հրաժարիմք» «Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից» hogevor qarozner

Հավատացյալները, քահանայի գլխավորությամբ, «Հրաժարիմքն» արտասանում են երեք անգամ՝ դեպի արևմուտք շրջված և ձեռքերն իջեցրած՝ ի կոր։ Երեք անգամ «Հրաժարիմքն» ասելուց հետո դարձյալ շրջվում են դեպի արևելք։ «Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի … Մանրամասն

Մարդկանցից ոչ մեկի առջև չեմ հայտնի սրտիս գաղտնիքները- hogevor qarozner

Բարեպաշտությամբ և առաքինի վարքով մի եպիսկոպոս բոլոր սրբերին աղոթում էր, բայց առավելապես Սբ. Անդրեաս առաքյալին, այնքան որ իր բոլոր գործերը կատարելիս հանապազ այս խոսքն էր հավելում. «Ի փառս Աստծո և Սուրբ Անդրեասի»: Իսկ մարդկանց հոգիների թշնամին` սրբին ընդդեմ նախանձով վառված, իր ողջ խորամանկությամբ հնարքներ էր բանեցնում, թե ինչպես կարողանա խաբել եպիսկոպոսին: Ապա հույժ գեղեցիկ կնոջ … Մանրամասն

Եպիսկոպոսի և առհասարակ հոգևորականի աստիճանի մասին.

Երբ Հայր Ամոսը Երուսաղեմում բազմեց պատրիարքության գահին, տարբեր մենաստաններից և անապատներից ճգնավորները, սովորության համաձայն, եկան խոնարհվելու Աստծո քահանայապետի առաջ: «Աղոթեցեք ինձ՝ մեղավորիս համար, -ողջագուրվելով նրանց հետ, ասաց պատրիարքը, – անընդհատ աղոթեցեք, հայրեր և եղբայրներ: Մեծ ու ծանր բեռ է դրված ինձ վրա, և ինձ սարսափեցնում են ծերերի սխրանքները: Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ Հռոմի … Մանրամասն

Ահա թե ինչպե՞ս են մարդիկ լցվում Սուրբ Հոգով:

Նյութեղեն կարասը, լցնելու համար չորս բան է հարկավոր: Նախ՝ հարկ է, որ այն դատարկվի ներսում եղած գարշելի իրերից: Երկրորդ՝ հարկ է, որ լվացվի: Երրորդ՝ հարկ է, որ անվնաս լինի, իսկ եթե կոտրված է՝ ամուր կպցվի: Չորրորդ՝ հարկ է, որ դրված լինի բերանը դեպի վեր: Այդպես էլ՝ ով լի է գարշելի մեղքերով և կամենում է լցվել … Մանրամասն

Քո Մկրտության պարծանքն է ինքը` Աստծու Միածին Որդին – hogevor karozner

Երբ արժանանաս Շնորհն ընդունելու, այնժամ քեզ կտրվի նաև հակադիր ուժերի դեմ մարտնչելու իշխանություն: Քանզի, ինչպես որ մկրտվելուց հետո Քրիստոս քառասուն օր սատանայից փորձվում էր (ոչ այն պատճառով, որ նա չէր կարող դրանից առաջ էլ հաղթել, այլ կամենում էր, որ ամեն ինչ կատարվեր իր հերթին), այդպես դու ևս մկրտվելուց առաջ չէիր համարձակվում կռվել հակադիր ուժերի հետ, … Մանրամասն