Հայրենասիրությունը մեր մեջ գիտակցությո՞ւն է թե զգացմունք…

«Թեև այնտեղ թողած մեր տներն այլևս չկան, բայց նրանց ստվերները կանգուն են մնացել: Եթե մենք հիշում ենք մեր պապական տունը, տան կանգուն մնացած ստվերի երդիկից սկսում է ծուխ բարձրանալ»:
Ես երազում եմ, որ մենք մեր անցյալը հիշենք ոչ միայն Ապրիլի 24 ին, այլ ամեն օր մեր վարքագծում դրսևորած արարքներում: Ոչ թե անվերջ լացել ու սգալ նրանց հիշատակը վառ պահելու համար, այլ յուրաքանչյուրս մեր տանը քարոզենք նրանց հավատամքը, խոսենք նրանց մասին որպես հերոսներ, և դաստիարակենք հայրենասեր երեխաներ գիտակցությամբ, ոչ թե զգացմունքով:
Ոչ թե մեր երեխաներին ամեն գնով ազատենք զինվորական ծառայությունից, այլ նրա մեջ սերմանենք սեր մեր հայրենիքի նկատմամբ:Ոչ թե անվերջ գովազդենք եվրոպական անորակ արժեքներ, այլ ցույց տանք մերը`եկեղեցին, գրերի գյուտը, և հանճարեղ Մատյան ողբերգության մատյանը:
Յուրաքանչյուր ծնողի սուրբ պարտքն է հացից առաջ սեղանին դնել մեր Հայրերի հաստատած Հավատամքը, որպեսզի ունենանք ամուր ընտանիք, որն էլ հիմքն է ամուր պետության: Չկա՛ ընտանիքում հավատամք, չկա՛ այդ ընտանիքում խաղաղություն: Միայն այս դեպքում կարող ենք մեր անմեղ զոհերի հուշակոթողի առջև կանգնել և ասել. Մենք միասնաբար աղոթում էինք ձեր հոգու փրկության համար և խոնարհվում էինք ձեր խնկելի հիշատակի առջև, իսկ այժմ մենք հայցում ենք ձեր բարեխոսությունը Աստծու առջև և խոստանում ենք դաստիարակվել ձեր հոգով ու վարքով: Յուրաքանչյուր մասնագետ իր ոլորտում ունի աշխատանքային պարտակություն` իր մասնագիտությունը բարեխղճորեն կարարելու: Սակայն բոլոր մասնագետները միասին բոլոր ոլորտներում ունեն մեկ հոգևոր պարտականություն` ծառայել իրենց աշխատանքում քրիստոնեաբար: Բավական է մենք օտարից պահանջենք մեզ հարգել, և ինքներս չանենք դա: