Բամբասանքը բումերանգ է.

Ի՞նչ է բամբասանքը կամ չարախոսությունը: Բամբասանքը մի անձի մասին ճիշտ կամ սխալ տեղեկություն՝ սրան-նրան հաղորդելն է՝ անձին վարկաբեկելու կամ նրան ցածրացնելու համար, նրա հատկությունները արժեզրկելու կամ նրա նկարագիրը սպանելու համար: Բամբասանքը 7 գլխավոր մեղքերից մեկն է, որին ենթակա են մարմնավոր հավատացյալները: Բամբասանքը մոլություն է, որ ավերներ է գործում, սրտեր է կոտրում, հավատացյալներին միմյանցից բաժանում և հոգևոր կյանքի մեջ անկման պատճառ դառնում:
1.Մեր մարմնավոր վիճակը, այսինքն մեր մեջ դեռ գործում է հին մարդը:
2.Դիմացինի հանդեպ մեր նախանձը: Նա ունի, մենք չունենք: Նա հաջողություն է արձանագրում, որից մենք զուրկ ենք: Նա բարձր դիրքի է արժանացել, իսկ մենք՝ոչ: Այս բաները գրգռում են մեր նախանձը և մենք գոհացում ենք փնտրում բամբասելով անձին:
3.Հնարավոր է, որ մի առիթով մեզ նեղացրած կամ վիրավորած լինի, և իրեն բամբասելով փորձում ենք վրեժ լուծել:
4.Քանի որ մենք հույս չունենք, որ պիտի լինենք կամ ունենանք այն ամենն, ինչ ունի մեր ընկերը, ուզում ենք , որ ուրիշներն էլ չլինեն, կամ չունենան:
Ո՞ւմ և ի՞նչ վնաս է հասցնում չարախոսությունը
Առաջին վնասը հասցնում է հենց բամբասողին և չարախոսողին: Եթե մարդը հոգևոր է՝ Սուրբ Հոգին է տրտմում, որովհետև չարախոսությունը մեղք է, իսկ չարախոսելով մենք բեկանում ենք աստվածային մի օրենք, որի պատճառով անհատույց չպետք է մնանք: Մենք ունենք Աստվածատուր սիրո կտակը, որի համաձայն միմյանց սիրող մարդիկ իրար չեն բամբասում:
Աստծո խոսքը ասում է, որ ժամանակը շատ թանկագին է, բայց մենք այն վատնում ենք բամբասանք անելով: Մինչդեռ կարող էինք ծառայեցնել այդ ժամանակը հոգևոր հաղորդակցության կամ աղոթքի նպատակով:
Ի՞նչն է մղում մեզ բամբասանքի:
(Գործնական քրիստոնեություն) գրքից.