Ո՛վ չզղջացող մեղավոր, գիտե՞ս որ մեղքի ապտակն ավելի՛ ծանր է, քան ձեռքի ապտակը:

Մեղք գործելը` Հիսուսի վրա ձեռք բարձրացնել է կոչվում…
Քրիստոսի խաչելության կյանքը դեռ իր ավարտին չի հասել:
Նա այսօր ևս խաչի վրա է: Խաչի վրա է բոլոր նրանց կյանքի մեջ`
որոնք մերժում են ապաշխարությամբ դարձի գալ:
Հաճախ մեղադրում ենք Քրիստոսին խաչ բարձրացնողներին, բայց արդյո՞ք մեղադրում ենք մենք մեզ՝
Քրիստոսի ամենօրյա ցավի նկատմամբ մեր ցուցաբերած անտարբերության համար:
Զարմանում ենք, թե ինչպես քահանայապետի ծառան և հռոմեացի զինվորները հանդգնություն
ունեցան ապտակելու Տիրոջ սրբափայլ երեսին, բայց անդրադառնու՞մ ենք, որ յուրաքանչյուր մեղք,
որ գիտակցորեն գործում ենք՝ ապտակ է Քրիստոսի երեսին:
 
Մեր սովորելիք դասը.
Ո՛վ չզղջացող մեղավոր, գիտե՞ս որ մեղքի ապտակն ավելի՛ ծանր է,
քան ձեռքի ապտակը: Եթե հենց հիմա Հիսուսը հանկարծ դիմացդ կանգներ,
պիտի կարողանայի՞ր ձեռքդ բարձրացնել իր վրա. վստահաբար՝ ոչ.
բայց գիտե՞ս, որ ամեն անգամ, երբ գիտակցաբար մեղք ես գործում՝ այդպիսով Հիսուսի վրա ձեռք ես բարձրացնում:
Վաղինակ Վարդապետ Մելոյան