Երեկ ես չկայի, վաղը չեմ լինելու, բայց Եկեղեցին կանգուն է դարերով.

Թող լույս վառվի այս կիրակի խավար մտքում,
Թող ջերմանա այս կիրակի Աստծու խոսքը սառած սրտում:
Թող Կիրակին ի մի բերի բոլոր մարդկանց եկեղեցում.
Թող մեր Տերը մեր մեղքերին Իր Գթությամբ տա թողություն:
Կիրակին Տերունական օր է.
Կիրակին Աստծուն փառաբանելու օր է.
Կիրակին շաբաթվա մեղքերին թողություն տալու օր է.
Կիրակին մաքուր սրտով ու անկեղծ հոգով աղոթքի կանգնելու օր է.
Կիրակի Եկեղեցի գնալու և Տիրոջ հետ հաղորդվելու օր է.
Կիրակին միասնական, հավաքական, և միմյանց համար աղոթելու օր է:
Կիրակին ճամփաբաժինն է մեր կյանքում` ընկած անցյալի և ներկայի միջև, ամեն կիրակի կարող ենք ուղղել անցյալի սխալը և մաքուր խղճով հայտնվել ներկայում:
Կիրակին ողորմության, օգնության, այցելության, սիրո ճաշերի, գթության օր է:
Կիրակի է գալու մեր Տերը ըստ Հայրերի, հետևաբար Սուրբ պահենք բոլոր կիրակիները և միմյանց սուրբ ողջույններ տանք եկեղեցում կիրակի օրը:
Փառք Աստծուն իր պարգևած կատարյալ բարիքների համար:
Մեղա Աստծուն դրանք չտեսնելու և չգնահատելու համար…
Հոգևոր կյանքը նման է սևագրության, որ պետք է պարտադիր մաքրագրվի և սրբագրվի հավատքով ու աղոթքով,
որպեսզի ստուգողն էլ գոհ մնա, գնահատվողն էլ պարգև ստանա: Փառք և երկրպագություն Ամենասուրբ Երրորդությանը`
Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից: