«Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:

Ինչո՞ւ եք ապշել, ինչո՞ւ եք ծուլանում, ինչո՞ւ եք հապաղում, ելե՛ք, փութացե՛ք այդպիսի ողորմած Տիրոջ մոտ:
Հիվա՞նդ ես, ես ճարտար բժիշկ եմ. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին»: Ձրի եմ բժշկում,
քեզնից չեմ պահանջում ոչինչ, այլ միայն բեր ինձ արտասուք, եթե մի կաթիլ էլ լինի, բավական կլինի քեզ քո նախկին առողջությանը հասցնել:
Եթե մեղավոր ես, ես ողորմած Տեր եմ, չեկա՝ արդարներին կոչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության:
Ծարա՞վ ես, ես եմ կյանքի աղբյուրը՝ քաղցրաբուխ և անուշահամ. եթե որևէ
մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ և խմի:
Քաղցա՞ծ ես, «Ե՛ս եմ կենաց հացը՝ երկնքից իջած, եթե մեկն ուտի այս հացից, կապրի հավիտյան»
Մերկացա՞ր, Ես եմ քո պատմուճանն ու վերարկուն. միայն չարիքներդ արտաքսիր,
և Ես կհագցնեմ քեզ քո նախկին հանդերձը:
Մեղքերի ծառա՞ ես, Ես կազատեմ քեզ. քանզի բոլոր նրանք, ովքեր մեղքեր են գործում, մեղքերի ծառաներ են:
Խորշո՞ւմ ես Իմ ահեղ ու հրաշատեսիլ զորություններից. օտար չեմ, քո ազգակիցն
եմ, Դավթի Որդին եմ, Աբրահամի թոռը, քեզ խոսակիցն ու մարմնակիցը:
Բարի°ք ես կամենում ես քեզ համար, տիրաբար հրամայի՛ր, և Ես ծառայաբար կկատարեմ,
որովհետև չեկա ծառայություն ընդունելու, այլ ծառայելու:
Սիրի՛ր Ինձ, որ սիրում եմ քեզ, հրավիրի՛ր քեզ մոտ հրեշտակների
համար Բաղձալիիս և արդարների համար Ցանկալիիս:
Սուրբ Եփրեմ Ասորի