Թագավոր Երկնավոր, Քո Եկեղեցին անշարժ պահիր.

Գոհանանք Աստծուց մեզ պարգևած խաղաղ գիշերվա համար և այսօրվա համար, որ նորից հնարավորություն ընդձեռեց մեզ շտկելու երեկվա սխալը, լրացնելու երեկվա կիսատ թողած գործը, զղջալու երեկվա մեղքի համար, օգնելու երեկվա անտեսած կարիքավորին, կարդալու երեկվա մոռոցած Աստվածաշունչը` որ մոռանում ենք ամեն օր: Մենք` քրիստոնյա կոչվածներս առանց եկեղեցու չենք կարող շիտակ ճանապարհը գտնել, և կսայթաքենք ամեն քայլափոխի: Չնայած սխալվում ենք նաև եկեղեցու ներսում գտնված ժամանակ, սակայն այստեղ վտանգը մեծ չէ, քանզի եկեղեցու ներսում ենք, և շտկվելու հավանականությունը մեծ է:
 
Եկեղեցու ներսում լինել, նշանակում է ապրել եկեղեցու կյանքով, տրտմել նրա ցավով, հրճվել նրա ուրախությամբ: Մենք սովորություն ունենք խոշորացույցով
նայել եկեղեցում կատարվող անց ու դարձին, ամիջապես նկատել բացթողումը և որևէ բանով չօժանդակել: Սակայն հարկ է որ մենք մի հայցք նետենք հենց այդ հարցում մեր բացթողման վրա, ինչ կարող էինք անել, որ չարեցինք մեր եկեղեցու համար: Առաջարկեցի՞նք մեր օգնության ձեռքը որևէ բացթողում շտկելու համար,
թե՞ միայն նկատեցինք ու սկսեցինք տարածել, որ եկեղեցում այսպես է և այնպես է:
 
Նույն վիճակը մեր տներում է, մեր երեխաների մոտ է, մեզ մոտ է, մենք
ենք այդ նույն եկեղեցու անդամները, եթե մենք մեզ շտկենք, եկեղեցու կարգ ու կանոնը շտկված կլինի:
Պահքերը հենց նրա համար են, որ մենք այդ օրերին անդրադառնանք մեր տկարությանը և երբեք չմոռանանք,
որ ամեն կիրակի եկեղեցում` ընդհանրական խոստովանության ժամանակ բարձրաձայն ասում ենք…
Մեղա՜յ չարաբանութեամբ լեզուիս` կամ
ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ եւ գործովս անարժան գտայ…
 
«Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք
զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու
Որդու առաջ»։Ղուկաս 21:36