ԻՆՉՔԱ՜Ն ԲԱՐԻ ԲԱՆ ԿԱ… ՈՐ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ.

Բարի է, երբ մարդ արարածը գրի իրե՛ն նախախնամված կյանքի էջեր,
ոչ թե կարդա ու գուշակի ուրիշինը:
Բարի է, որ ավետարանական ամենամեծ ճշմարտությունը`
Սեր գոյականից վերածենք Սեր բայի.
Բարի է, որ մենք սպանենք մեր մարմնի այ՛ն խորհուրդը,
որը չի ենթարկվում հոգու խորհրդին:
 
Մեր կյանքում ստացած յուրաքանչյուր կրթություն ապահովում է համապատասխան մասնագիտություն, իսկ հոգևոր կրթությունը`
ապահովում է այդ մասնագիտությունը ծառայեցնել հանրությանը ի սեր Աստծո: Դա փաստ է: Ով իր մասնագիտությունը,
կամ զբաղեցրած պաշտոնը չի ծառայեցնում ժողովրդի շահերին` սիրով,
այլ ծառայեցնում է միայն իր սեփական ես- ի ու շահերի համար, արհամարհելով
և անտեսելով հասարակության կարծիքը, նա հարուցում է Աստծո բարկություը, որովհետև ամեն պաշտոն Աստծուց է, լինի հոգևոր թե աշխարհիկ:
Այս գիտակցությամբ է, որ մենք տեսնելով ամեն տեսակ անարդարություն, հանձնում ենք Աստծո արդար դատաստանին միայն աղոթքով ու առանց չարանալու:
Միաբանվենք Հիսուս Քրիստոսի շուրջ, և բոլոր հոգևոր հաղթանակները մերը կլինի: Փառք Աստծուն ամենուր:
ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔ
Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ և օրհնում ու փառավորում Քո սուրբ Անունը,
որ պահեցիր այս գիշեր Քո անարժան և մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից,
խաղաղությամբ հասցրեցիր առավոտյան ժամին և արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: ԱՄԵՆ: