Տաս Պատվիրանները շատ համառոտ` մեր կյանքում…

Փառք տանք Աստծուն, որ այս առավոտ մեր աչքերը նորից տեսան լույսը և մեր մեր ականջները նորից լսեցին Աստծո խոսքը,
որ մեզ խոստանում է ոչ թե աշխարհիկ բարիքներ, այլ առատ հոգևոր օրհնություններ: Լսենք մեր Հայրերին…
 
10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ շատ համառոտ մեր կյանքում…
1 Աստվածսիրությունը համարվեց ամենամեծ առաքինություը, քանզի առաջին պատվիրանն է: Եթե մեկը սրբակենցաղ է, ապա դա իրենից չէ, այլ Աստված է նրա մեջ բնակվում:
2 Եթե օրվա ընթացքում մենք ավելի շատ խոսում ենք նյութից, կենցաղից, և ոչ թե Աստծուց, նշանակում է մենք խախտում ենք երկրորդ պատվիրանը:
3 Աստծուն, Աստվածածնին և եկեղեցու խորհուրդներին հակառակ խոսողը, ցուցադրական, առանց երկյուղի եկեղեցում աղոթողները խախտում են երրորդ պատվիրանը:
4 Տերունական օրը առանց հիմնավոր պատճառի Սուրբ Պատարագին չմասնակցողները, եկեղեցի չգնացողները խախտում են չորրորդ պատվիրանը:
5 Աստծուց հետո մեզ համար մեր ծնողներն են, մեր հոգևոր ծնողներն են, մեր հոգևոր ժառանգությունն է: Եթե հանկարծ մենք չենք հարգում, նշանակում է խախտել ենք
հինգերորդ պատվիրանը:
6 Մտքով, խոսքով, գործով և ինքնասպանություն գործած մարդը,
ինչպես նաև աղանդավորները, որոնք հոգի են սպանում, խախտում են վեցերորդ պատվիրանը:
7 Մտքով, խոսքով, գործով կիրք առաջաջացրողները խախտում են յոթերորդ պատվիրանը:
8 Աշխատողին չվճարող, հարստահարողը նույնպես գող է, ուրեմն խախտել է ութերորդ պատվիրանը:
9 Կեղծավորություն անել, չարախոսել, մերձավորի թերությունը
ծաղրել, նրա մասին անստույգ լուրեր տարածել, խախտում է իներորդ պատվիրանը:
10 բավարարվել նրանով,ինչ որ ունենք, ուրիշինը մերը չէ, պետք չէ աչք դնել այլոց ունեցածի վրա,սրանից ավելը խախտում է 10 րդ պատվիրանը:
Ինչպես տեսնում ենք մեր ուժերից վեր ոչինչ չի պահանջվում մեզնից մեզ մնում է աղոթքով ու չափավորությամբ վարել մեզ պարգևած կյանքը:
 
Միջավայրը միշտ նույնն է, քանի որ մեկին կործանում է, իսկ մյուսին`ամրացնում: Հայրերը ասում են. «նույն եռացող ջուրը փափկեցնում է գազարը, բայց
պնդացնում է ձուն»: Մենք կամ քրիստոնյա ենք, կամ ոչ: Չենք կարող ծառայել աշխարհի օրենքներին և հաշտ ապրել Քրիստոսի հետ:
Իմաստություն խնդրենք Աստծուց չսայթաքելու համար: