Օր Շաբաթ` Սրբերի հիշատակության օր. Մեր Եկեղեցին այսօր հիշատակում է Սուրբ Առաքյալներ և Առաջին Լուսավորիչներ` Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնը, մատուցելով Սուրբ և Անմահ Պատարագ: Շնորհավորում եմ սրբերի անունը կրող հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Ձեր անունը թող ձեզ բարեխոս լինի նրանց հավատքի ամրությունը ունենալու համար:

12234936_902334803214103_1792496529810032439_n12308333_902334843214099_4945514334775136732_n

Հանուն Քո Սուրբ Առաքեալներ` և առաջին Լուսավորիչներ` Թադեոսի
և Բարդուղիմեոսի ողորմի՛ր, մեզ Տէ՛ր: Աղաչում ենք Քեզ, Քո աշակերտների Սուրբ անվան համար գթա Հայաստան աշխարհը այսօր, որ կանգնած է վտանգի և պառակտման առջև, թույլ մի տուր, որ մենք մոռանանք մեր «առաջին քրիաստոնյա» պատվավոր անունը, հանուն մեզ մատուցած կեղծ և անբարո արժեքների: Առաքիր դարձյալ նրանց Սուրբ Հոգիները, մեզ հետ դարձնելու վերահաս վտանգից, քանի դեռ ժամանակ ունենք: Նրանց, որ իրենց Սուրբ արյունը հեղեցին Հայաստանը քրիստոնյա երկիր տեսնելու համար: Բաց մեր հոգու աչքերը տեսնելու և գնահատելու համար այն ամենը, ինչ Դու կամեցար մեզ, ուղարկելով Քո Սրբերին մեզ մոտ: Մեր Տեր ու Փրկիչ, մեր Հույս ու Ապավեն, մեր միակ Լույս ու Մխիթարիչ, մեր կյանքին իմաստ տվող` Տեր Հիսուս Քրիստոս. աղաչում ենք Քեզ…