Մայ՜ր Աստծո, Սուրբ Կույս Մարիամ, Դո՛ւ որ աշխարհին հաշտեցնում ես քո Որդու հետ քո քաղցր բարեխոսությամբ, աղաչո՛ւմ ենք քեզ, խնդրի՛ր քո Որդուն մեր թշվառ անձերի համար: Քո բարեխոսությամբ մեղմացրու մեր պատիժները, քանզի երես չունենք Նրա առջև կանգնելու` մեր անկարգ ընթացքի համար: Մայր Սուրբ բարեխոսիր քո մեծ տոնի առթիվ, ոչ թե մեր արժանիքների, այլ քո Որդու սիրով լցված:

Սուրբ Մարիամ Աստվածածնին 3-ամյա հասակում Երուսաղեմի
Տաճարին ընծայելու հիշատակին նվիրված տոնն է այսօր: Հայ Եկեղեցում Աստվածամոր հիշատակին սահմանված յոթ տոներից մեկն է սա:
Շնորհավորում եմ բոլորին տոնի կապակցությամբ, իսկ Մարիամներին` անվանակոչության առիթով: Խնդրենք Սուրբ Կույսի բարեխոսությունը:
 
Ո՜վ անուշսիրտ Մայր Հիսուսի,
Լսի՜ր խնդրեմ, ձայնն իմ սրտի.
Ի սեր տաճարի ընծայման տոնին
Խաղաղությո՜ւն տուր աշխարհին:
Ծնողներիս գլխի վերև
Թող միշտ ժպտա պայծառ արև,
Եվ բոլորը` մեծ ու պստիկ,
Ապրեն անհոգ ու երջանիկ:
Հիվանդներին հասի՛ր դու, Մա՜յր,
Սրբի՛ր արցունքն ու ցավը տա՛ր.
Եվ հայ ազգին մեր ցիր ու ցան,
Միավորի՜ր, եղի՜ր պաշտպան:
12227220_899152690198981_3632949631240840833_n